Րաֆֆի Հովհաննիսյանի Ֆեյսբուքյան էջում տեղադրված է «Ժառանգություն» կուսակցության նկարահանած տեսանյութը՝ հետեւյալ մեկնաբանությամբ. «Ներկայացնում ենք մեր տրամադրության տակ գտնվող կադրերը: Ցավոք մեր օպերատորի կողմից նկարահանումը ընդհատվել է անհարմար պահի: Սակայն հատուկ ցանկանում ենք շեշտել, որ թե հանդիպումից առաջ եւ թե հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ կողմնակից է հրապարակային հանդիպման: Սերժ Սարգսյանի հարցին ի պատասխան, թե «հիմա լրագրողների ներկայությամբ պե՞տք է զրուցենք», – Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է բառացիորեն հետեւյալը` «Չէ, ինձ մի ասեք, եթե դուք դրա կողմնակիցը չեք` պետք չէ, սակայն ես նախընտրում եմ հրապարակային տարբերակը»: