Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռետրո ոճի համար նախընտրելի են «հնացած զարդերը». Զարդերի մասին

Փետրվար 21,2013 19:20

Նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք այն թեմային, թե ինչ են զարդերն հուշում մեր բնավորության մասին: Այժմ կխոսենք զարդերի ընտրության և նորաձևության մասին: «Առաջին նախապայմանը ոճային համադրությունն է»,-ասում է երևանյան բիժուտերիաների խանութ-սրահներից մեկի վաճառողուհի Աստղիկ Հովսեփյանը, ով ևս պատրաստում ու վաճառում է զարդեր: «Ռետրո ոճի համար նախընտրելի են «հնացած զարդերը», որոնք իմիջիայլոց, այսօր մեծ պահանջարկ են վայելում: Դրանցից երիտասարդները հիմնականում կրում են մոխրագույնները, այնինչ կարող են հեշտությամբ կրել նաև իրենց մայրիկներից կամ տատիկներից մնացած հետաքրքիր նմուշներ»: Աստղիկի խոսքով՝ սպորտային հագուստի հետ համադրելի չեն նուրբ, փայլուն վզնոցները, թևնոցները և այլն: Իսկ առհասարակ զարդեր ընտրելիս պետք է հաշվի առնել նաև անհատական ցանկությունները, մարմնի կազմությունը և այլն, օրինակ ՝ բարակ մատներին չեն սազում մեծ, կլոր մատանիները. «Սուր դեմքով կանանց սազում են երկար օղեր: Բայց հիմա շատ աղջիկներ հետևում են նորաձևությանը՝ առանց հասկանալու, որ դա իրենցը չէ: Տգեղ է նաև, երբ կինը միաժամանակ միմյանցից բավական տարբերվող վզնոցներ է կրում, այնինչ չպետք է ծանրաբեռնել պարանոցը»:
Աստղիկ Հովսեփյանը ևս պատրաստում է զարդեր ու դրանք վաճառում օնլայն հարթակի միջոցով: Ըստ նրա՝ այսօրվա երիտասարդները ավելի շատ են հետաքրքրված ձեռքի աշխատանքով. «Երբեմն իրենք են պատվիրում ՝ ըստ նախասիրության: Շատ են գնում բիժուտերիաներ կենցաղային իրերի պատկերներով»,-ասում է Աստղիկ Հովսեփյանը:
«Սիրում եմ մկրատի, սանրի, նաև կենդանիների պատկերներով վզնոցներ՝ հիմնականում բուի, փղի, որը հարստություն է խորհրդանշում: Մեծամասամբ գնում եմ անհրաժեշտ բաղադրիչները և ինքս պարտաստում»,-ասում է 26-ամյա Անին: Իսկ 21-ամյա Ռոզան նախընտրում է նուրբ և բարակ զարդեր. «Մատանիներ առհասարակ չեմ կրում, բայց պարտադիր ականջներիս պետք է փոքր և նուրբ օղեր լինեն: Առանց զարդերի՝ տանից դուրս չեմ գալիս»,-ասում է նա:
Զարդերն այսօր կանանց առօրյայի մի մասն են կազմում: Դրանք կարելի է ձեռք բերել ոչ միայն բիժուտերիաների խանութներից,  այլև սեփական աշխատասիրության միջոցով: «Քարիմ» իտալական բրենդի դիզայները ներկայացնում է, թե ինչպես կարելի է պատրաստել գեղեցիկ թևնոց:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728