Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարի 5 ամենատարօրինակ հանցագործությունները

Փետրվար 21,2013 19:44

Անգլիացի մի տղամարդ գնելով 24 սիգար ապահովագրում է դրանք 15000 դոլարով: Եվ քանի որ սիգարները ապահովագրված էին նաև հրդեհի կամ կրակի հետևանքով վնասվելուց, նա հանգիստ ծխում է իր սիգարները և դիմում է ապահովագրական ընկերություն` պահանջելով իր 15000 դոլար փոխհատուցումը: Տղամարդու պահանջի հիմքում ընկած էր այն, որ «սիգարները ոչնչացել էին 24 փոքրիկ հրդեհների արդյունքում»: Բացասական պատասխան ստանալով ապահովագրական ընկերությունից` նա դիմում է դատարան և որքան էլ որ տարօրինակ է, դատարանը իր որոշումը կայացնում է հօգուտ հայցվորի: Սակայն, որոշ ժամանակ անց տղամարդուն ձերբակալեցին և ապահովագրված գույքի ոչնչացման ապացուցված 24 դեպքերի համար դատապարտեցին 24 ամսվա ազատազրկման:

Մի անգլիացի, գնալով տուն ու ստուգելով իր փոստարկղը, հայտնաբերում է, որ իրենց արագության գերազանցման համար տուգանել են 40 ֆունտ ստերլինգով: Տղամարդը, ի պատասխան անդորրագրի, ուղարկում է 40 ֆունտը, բայց ոչ թե իսկական, այլ նկարված: Հաջորդ օրը պատասխան նամակ է գալիս ոստիկանությունից, որտեղ միայն ձեռնաշղթաների նկար է լինում: Վարորդի հումորն այնքան ազդեցիկ է լինում, որ տուգանքը մարվում է հենց նույն օրը:

 

 2 (7)

Մի երիտասարդ` որսորդական հրացանը ձեռքին, ներխուժում է խանութ և զենքի սպառնալիքով հափշատակում կասայում եղած ողջ գումարը: Նրա տեսադաշտից չի վրիպում նաև վիսկիի շիշը, որը գումարի հետ միասին պահանջում է իրեն հանձնել: Սակայն խանութի օրինապաշտ վաճառողը չի շտապում կատարել հանցագործի երկրորդ պահանջը` պատճառ բերելով վերջինիս անչափահաս լինելու ենթադրությունը: Երկար բանակցություններից հետո հանցագործը ապացուցելու համար, որ նա արդեն չափահաս է, վաճառողին է ցույց տալիս իր վարորդական վկայականը: Ժամեր անց ոստիկանությունը ձերբակալում է երիտասարդ գողին` ստանալով նրա մասին հիմնական տվյալները կողոպտված վաճառողի կողմից:

3 (7)

Մի կին զանգահարում է ոստիկանություն և հայտնում, որ գողացել են իր ավտոմեքենան, որի մեջ է եղել է նաև իր բջջայինը: Ոստիկանը զանգահարում է կնոջ տված համարով, իսկ մեքենան առևանգողը անմտածված պատասխանում է զանգին: Ոստիկանը ասում է, որ ինքն վաղուց է կամեցել հենց այդ մեքենան ունենալ ու նրա վաճառքի համար լավ գին է առաջարկում: Նրանք պայմամավորվում են հանդիպել, որի արդյունքում ավտոմեքենան առևանգողը ձերբակալվում է:

4 (7)

ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում մի ոստիկան համակարգչի ընձեռնած նոր հնարավորություններն էր ցուցադրում իր շուրջը հավաքված մարդկանց, երբ նրան մոտեցավ մի երիտասարդ և ցանկացավ իմանալ, թե այդ ինչ սարք է: Ոստիկանը խնդրեց երիտասարդից նրա վարորորդական իրավունքի փաստաթուղթը, որպեսզի ցույց տա, հավաքագրեց տվյալները և արդյունքում պարզվեց, որ երիտասարդ տղան արդեն 2 տարի է, ինչ գտնվում է հետախուզման մեջ:

5 (4)

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728