Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ուզում է շտկե՞լ իր սխալը (Տեսանյութ)

Փետրվար 21,2013 18:54

raffi1Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը՝ հայտնի հանդիպման մասին

 

Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարություն արեց՝ մի փոքր բացելով փակագծերը, թե ինչ են խոսել նախագահի հետ. «Մի բան շատ հստակ է: Արդեն ոնց որ ուղղում են իրենց սխալը: Մենք միշտ ու միշտ կողմնակից ենք բաց, թափանցիկ, հրապարակային բանավեճի: Եվ վաղը, Ազատության հրապարակում, որը կուսակցություն չի ճանաչում, վաղը ժամը 5-ին այստեղ մի անգամ մեր պատմության ընթացքում Սարդարապատից, Ղարաքիլիսայից այս կողմ հայ ժողովուրդը պիտի տոնի իր հաղթանակը»: Ժողովուրդը ծափերով ողջունեց այս հայտարարությունը, թեեւ, ըստ էության, պարզ չէ, թե ինչ կարելի է հասկանալ այս արտահայտության տակ: Մարդիկ գոռում էին Րաֆ-ֆի, Րաֆ-ֆի: Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղեց. «Ես չգիտեմ դուք ինչի եք վարժվել այս վերջին ժամանակների ընթացքում: Րաֆֆին, այո, մեծ հայրենասիրական գրող է, բայց եթե Րաֆֆի ասելով դուք ինձ եք ասում, ես չեմ ուզում: Կեցցե’ ապագա Հայաստանի Հանրապետությունը»: Նա ասաց, որ նախագահի հետ հանդիպման մասին ամենայն մանրամասնություններով կպատմի վաղը ժամը 5-ին:

«Ազգանունները ծառաներ են միայն՝ Հովհաննիսյան, Փաշինյան, Սարգսյան, Տեր-Պետրոսյան, Փոստանջյան, Մարտիրոսյան, Աբգարյան: Բոլոր բոլոր ազգանունները ծառան են Հայաստանի ժողովրդի եւ դուք արդեն գիտեք, որ իշխանությունը ձեր եւ մեր ձեռքում է: Գիտե՞ք, թե՞ չէ»,-ասաց պարոն Հովհաննիսյանը, ինչին հետեւեց հանրահավաքի մասնակիցների պատասխանը՝ «այո՜»:

Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի հանրահավաքին, որը նախատեսված էր անցկացնել այսօր Ազատության հրապարակում, բայց չկայացավ: Նա ասաց, որ հարգում է այդ որոշումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հանցագործի սխալը կշտկի միայն արդար դատարանը: Ռաֆֆի,՝ ավանտուրիայի չտրվես, լավ գիտես
    թե դիմացինդ ով է:

  2. David says:

    Հանցագործը, երբ լսում է համազգային արդարադատության մուրճերի աղմուկը, անմիջապես շեշտում է, որ առաջին տիկինը չէ;Ականջդ կանչի Պապ թագավոր, քեզ հիշեցրին;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728