Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցության ի՞նչ եզրեր գտավ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանության հետ

Փետրվար 21,2013 18:02

Հնարավո՞ր է այսօր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն գտավ համագործակցության եզրեր իշխանությունների հետ, հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Խաղաղ իշխանափոխության հարցում, այո»: Նա չբացատրեց խաղաղ իշխանափոխություն ասելով ինչ նկատի ունեն, բայց վստահեցրեց, որ Ր. Հովհաննիսյանը հետ չի կանգնելու իր պահանջներից:

Մեր ճշտող հարցին, թե նախագահի հետ հանդիպումը որեւէ նշանակություն չի՞ ունենա Հովհաննիսյանի պահանջների ու հետագա քայլերի վրա, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Այս հանդիպումը կարեւոր հանդիպում էր, որի վերաբերյալ պարոն Հովհաննիսյանը վաղը կտա մեկնաբանություն»:

Նա վստահեցրեց, որ հանդիպման մանրամասները չգիտի, որովհետեւ պարոն Հովհաննիսյանը ոչ մեկի չի տեղեկացրել, թե ինչ են քննարկել. «Որեւէ տեղեկություն չունեմ, եթե ինչ-որ մեկը տեղեկություն տարածի, ամբողջովին գուշակությունների դաշտից է լինելու, որովհետեւ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ էլ Սերժ Սարգսյանը չեն մեկնաբանել այդ հանդիպումը»:

Նա նաեւ չպատասխանեց, թե ինչու այսօր Ր. Հովհաննիսյանը իրեն սպասող քաղաքացիներին ցրեց՝ առանց ինչ-որ բան ասելու եւ այդ ինչ կարեւոր հանդիպման էր նա շտապում: «Վաղը հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը ամեն ինչ կասի»,- հիշեցրեց պարոն Մարտիրոսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բանդիտի հետ, նորմալ քաղաքակիրթ մարդը՝ ի՞նչ համաձայնության կարող է գալ:

  2. David says:

    Նրանք համաձայնության չեկան ոչ մի հարցի շուրջ, կարծում եմ նաև առաջին տիկին լինել, չլինելու շուրջ;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728