Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, հանրահավաքներ է կազմակերպում, որ արդարանա իր հովանավորների մոտ:
«Նա պետք է բացատրություն տա իր հովանավորներին, թե ինչու չհաղթեց, թեեւ հայտարարում էր, որ միանշանակ հաղթելու է, որ իր կարգախոսը կհասնի ընտրողների սրտին, իր ծրագրերը կհասնեն ընտրողների գաղափարներին: Եվ նրանք կտեսնեն իր մեջ այն կողմնորոշիչ աստղը, որի հետեւեից գնալով՝ դուրս կգան այս ճգնաժամից»,- ասաց պարոն Ադիբեկյանը:
Նրա համոզմամբ, Ր. Հովհաննիսյանին կհաջողվի արդարանալ միայն ընտրությունները անարդար ու կեղծ համարելով. «Միակ բացատրությունը կլինի, որ ընտրությունները եղել են կեղտոտ, կաշառքով լի, որին նա պատրաստ չէր, դրանով նա կմխիթարվի: Եթե նա լիներ պինդ ընկույզ, կասեր՝ այո պարտվել եմ ու կգնար կշնորհավորեր գործող նախագահին: Փաստորեն իր դրվածքով թուլացնում է մեր նախագահական ինստիտուտը» :
Պարոն Ադիբեկյանի կարծիքով, այսօր Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ երեւի ասել է այն, ինչ ասել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին. «Եթե ուզում ես ծառայել ազգին, այս ընթացքում չպետք է հավակնել երկրի առաջին պաշտոնին»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ