Լրահոս
Օրվա լրահոսը

12-ամյա աղջկա բռնաբարության գործի քննությունը տեւեց ավելի քան վեցուկես ամիս

Փետրվար 21,2013 17:14

Քրեական գործը կուղարկվի դատարան

2012թ. oգոստոսի 30-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղից 12-ամյա աղջկան բռնաբարելու կասկածանքով ձերբակալվեց 24-ամյա երիտասարդ: Իրավապահ մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է աղջկա կուսաթաղանթի խախտման փաստը:

Մեր տեղեկություններով՝ այս քրեական գործի քննության ժամանակ որոշակի խնդիրներ են ծագել. աղջիկը սկսել էր «սրբագրել» իր տված ցուցմունքները: Ավելի քան վեցուկես ամիս տեւած քննությունն ավարտվել է:

Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածով («Բռնաբարություն») քրեական գործը առաջիկա 1-2 օրում կուղարկվի դատարան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե արդար դատավճիռ չլինի, ապա թող 12 տարեկան աղջկա ճակատագրին արժանանան, բոլոր
    օրենք խախտողները, իրենց փոքրից՝ մեծով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728