Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի կոչը

Փետրվար 21,2013 17:03

Փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունը ի զորու չէ իրականացնել Հայաստանում ազատ և արդար ընտրություններ:

Ակնհայտ դարձավ, որ Հանրապետական կուսակցությունն այլեւս սպառել է իր բոլոր քաղաքական հնարավորությունները օրենքով կառավարելու համար։

Քվեարկության ժամանակ կես միլիոնից ավել քաղաքացիներ ընդվզեցին իշխող ռեժիմի դեմ։

Եկել է այն վճռորոշ պահը, երբ ժողովուրդն արդեն ինքնուրույն պետք է որոշի երկրի քաղաքական ապագան:

Քաղաքացիների եւ քաղաքական ուժերի միավորումը կարող է ձեւավորել Ազգային Անցումային Խորհուրդ, որն իր վրա կվերցնի երկրում ազատ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը։

Հանուն մեր Հայրենիքի՝ կոչ եմ անում միավորվել եւ թույլ չտալ որեւէ մեկին հերթական անգամ տապալել ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարական եւ օրինական Հայաստան:

 Անդրիաս Ղուկասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728