Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ` աշխարհում շատանան այն օջախները, որտեղ կխոսեն հայերեն»

Փետրվար 21,2013 16:59

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած գիտաժողովում հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Գիտաժողովը, որը կրում էր «Լեզվաքաղաքականության արդի խնդիրներ» խորագիրը, անցկացվում էր Մայրենիի օրվա միջոցառումների շրջանակներում: ԳԱԱ նիստերի դահլիճում այսօր ներկա էին լեզվաբաններ ու բանասերներ Հայաստանից և Սփյուռքից:

Գիտաժողովի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության եւ Մխիթարյան Միաբանության հետ համատեղ մշակած «Հակոբ Մեղապարտ» շքանշանով պարգեւատրեց հայագիտության տարածման մեջ իրենց ներդրումն ունեցած մարդկանց` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին եւ այլոց:

Գիտաժողովի երկրորդ մասը նվիրված էր հրավիրվածների զեկույցներին: Առաջինը ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

«Այժմ հայոց լեզվի աղավաղում է տեղի ունենում, որը ակնհայտ է նույնիսկ հայոց լեզվի դասագրքերում, պաշտոնական տեղեկագրերում: Սրա պատճառներից մեկը կրթական թերի համակարգն ու ընդունելության հարցաշարերն են»,-իր ելույթում նշեց բանասերը: Գիտաժողովի ընթացքում զեկույցներով ներկայացան նաեւ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը եւ այլք:

Մարինե ԱՂԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728