Լրահոս
Օրվա լրահոսը

Տաք հագուստ՝ սիրիահայերին

Փետրվար 21,2013 16:17

Հայաստանում ապաստանած սիրիահայերի օգնության տարաբնույթ ծրագրերը շարունակվում են: Հայաստանի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպության, ՀԲԸՄ-ի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հասարակական և բարեսիրական այլ կազմակերպությունների միջոցով ցուցաբերվող օգնությանը ավելացավ ևս մի ծրագիր:

Գերմանահայ գործարար Սուրեն Օհանյանի նվիրատվությամբ, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունը «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպությանը մեծ քանակությամբ ձմեռային տաք հագուստ է տրամադրել, որը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար: Հագուստը սիրիահայերին կբաշխվի երկուշաբթի, չորեքշաբթի ևուրբաթ օրերին, ժամը  11-ից մինչեւ ժամը 16:00-ը` ՀԲԸՄ սիրիահայերի օգնության օժանդակ հանձնախմբի անդամների, ՀԲԸՄ կամավորների ու «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակիցների միջոցով, ՀԲԸՄ-Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Նոր Նորքի Հայորդյաց տանը (հասցե` Նոր Նորքի 7-րդ միկրոշրջան, Դավիթ Բեկի 50):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728