Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, թեեւ դրա մանրամասները դեռ հայտնի չեն: Մինչ այսօրվա դիվանագիտական հանդիպումներն ավարտելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը ժամը 17-ին կպատմի, թե ի՞նչ են խոսել ու պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեր համաքաղաքացիները գրում են.
Ալեքսանդր Քանանյան. «Րաֆֆին ախքացավ:Վաղը Ազատության հրապարակում ժամը 5-ին կպատմի Սերժի հետ հանդիպման մասին: ՃՃՃ Սա իր վերջն է: Ողորմի անգամ չեմ ասում: Ուրեմն, սիրելի ժողովուրդ Հայոց, բոլորիս կփրկի միայն կատարելապես նոր սերնդի ու որակի հայաստանակենտրոն ազգային-քաղաքական ուժը, որը զերծ կլինի ներկա հաճախորդացված քաղաքական աղբակույտի հետ նվազագույն իսկ ծագումնաբանական և գործակցային առնչություններից: Կեցցե՜ Ազգային Հեղափոխությունը, անկուսակցական, անմիջական և աննախագահ ազգային-պետական ինքնավարությունը: Վե՛րջ տվեք «առաջնորդապաշտությանը» և ձեզ միակ առաջնորդը կարգե՛ք մարդկային, քաղաքացիական և ազգային արժանապատվությունը»:
Ժաննա Գալստյանը՝ մեկնաբանելով Ալեքսանդր Քանանյանի գրառումը, նկատում է. «Ներկայացումը մոտենում է ավարտին, մեր միամիտ, հիանալի ժողովուրդ, որ դեռ Հավատը չի կորցրել Լավի սպասումով»:
Կիմա Եղիազարյան. Հաշվի առնելով գործող նախագահի անուրանալի ավանդը…Րաֆֆին որոշեց այսօր նրա հետ տեղի ունեցած հանդիպման մասին ժողովրդին «զեկուցել» վաղը…
Ապահով Հայաստանը ՀՆԱՐԱՎՈՐ Է…»
Կարդացեք նաև
Հայկ Սիրունյան. «Մի տեսակ չի դզում ոնց որ , գնացել էս ըտեղ ինչ անե՞ս: Թոխմախի Մհերին էլ կանչեք թե ռազբորկայա )))))»
Հասմիկ Համբարձումյան. «Ինչ հեշտ ստացվեց. մտավ, դուրս եկավ ու ասաց ցրվեք»
Դավիթ Ջալալյանը սահմանափակվել է մեկ բառով՝ «ՖԻԱՍԿՈ»
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Սիրելի «Առավոտ», մուտիտներով մի զբաղվեք, սիրուն չի ու ոնց որ դուք լրիվ խառնում եք սաղ ու տարս խիյարներ եք ստեղ–ընդեղ ցանում։ Ֆեյսբուքում քննարկողների բացարձակ մեծամասնությունը բաղկացած է չհեգնողներից ու իրադարձությունները սթափ հետևողներից։ Ձեր նշածները հենց իրենք փոքրամասնուտյուն են։ Չեք հավատում, մտեք համապատասխան էջեր, կարդացեք։
Մեզնից յուրաքանչյուրը պետք էր 10 օր առաջ մտածեր, որ գուցե պետք է աջակցել,՝ Ռաֆիին, այլ
ոչ թե,՛ իրականում իմ ամենահարգելի Նիկոլ Փաշինչանի նման միայն այսօր կոչ անել, թե մենք
սպասում ենք Ռաֆիի հետագա քայլերին, մոռանալով որ նա էլ ունի ընտանիք երեխաներ, և ոչ մի
պաշտպանվելու երաշխիք:
Աննա, դու գործող բանդայում որպես ինչ ես, կամ ով ես: Ներկայացի եթե տղամարդ ես:
Չեմ կարծում որ Աննան տղամարդ է: Աննա անունով անձինք սովորաբար իգական սեռին են պատկանում:
Չեմ կարծում, որ ամենաաղբաշատ ու լկտի տարածքից (Facebook), որտեղ ցանկացած անկիրթ ու դատարկ մեկը կարող է “միտք” արտահայտել, պետք է մեջբերումներ կատարվեն լուրջ լրատվամիջոցի հավակնություններ ունեցող թերթի ու կայքի էջերում: Միանգամից ասեք, ինչ նպատակ եք հետապնդում:
Ժողովուրդ, ի՞նչ եք խառնվել իրար. Րաֆֆիին ա էլի, նոր հո չգիտեք նրան. կվերցնի Սփյուռքի նախարարի պաշտոնը, Ստյոպային դեսպան կուղարկի, Զարուհուն ու Անահիտին էլ՝ փոխնախարարներ կնշանակի. սահուն իշխանափոխությունն էլ դրանով կպրծնի: Բայց որ ճիշտ ասենք՝ զզվեցինք արդեն գործիչների էդ տեսակից: