Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ. «Մաքսային նման ընթացակարգի մասին խոսելն անգամ անհեթեթություն է»

Փետրվար 21,2013 16:07

Մաքսավորները անվադողերը չե՞ն համարակալում

Aravot.am-ի հարցին, թե մաքսավորների կողմից անվադողերը համարակալելը եւ ավտոմեքենայի գործող անիվների համար մաքս պահանջելն արդյոք օրենքի շրջանակներո՞ւմ է, երեկ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանել են. «Ի պատասխան Ձեր հարցման, հայտնում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում եւ չէր էլ կարող համապատասխանել իրականությանը, քանի որ մաքսային նման ընթացակարգի մասին խոսելն անգամ անհեթեթություն է»:

Aravot.am-ն իր` «Մաքսավորները անիվները համարակալում են, որ վարորդները «գլխներից չթռնեն», առանց մաքս անիվ ներմուծեն» հրապարակմամբ , մասնավորապես, անդրադարձել էր, որ հայ-վրացական սահմանակետում աշխատող մաքսավորները սկսել են Վրաստան գնացող հայկական ավտոմեքենաների անիվները համարակալել, քանի որ գլխի են ընկել, որ հայ շատ վարորդներ «քաչալ» անիվներով գնում են Վրաստան ու միանգամայն նոր անիվներով վերադառնում` այդկերպ խուսափելով մաքս վճարելուց:

Aravot.am-ի հետ զրույցում վարորդները պատմել էին, որ հայ վարորդները նախընտրում են անվադողերը Վրաստանից բերել, քանի որ, ինչպես իրենք են վստահեցնում, Վրաստանում անվադողերը անհամեմատ էժան են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728