Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրությունների պատճառով հետաձգվեց «Հարսնաքարի» գործով նիստը

Փետրվար 21,2013 15:51

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր Դավիթ Ադամյանի, Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի եւ Արթուր Բաբլոյանի դեմ  քրեական գործով դատական նիստը: Նրանք մեղադրվում են անցյալ տարվա հունիսին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկներին բռնարարքի ենթարկելու, սպա Վահե Ավետյանի հետ կապված:

Այսօր դատարան չէին ներկայացել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը եւ Վահե Գրիգորյանը: Նրանք գրություն էին ուղարկել  դատարան, հայտնել էին, որ որպես դիտորդ «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության անունից «մասնակցում են մի շարք գործողությունների», մասնավորապես՝ հանդիպում ունեն ԱՄՆ դեսպանատանը, ապա ասուլիսի են այսօր, հետո էլ հանդիպելու են իրավապաշտպան կազմակերպության հետ՝ կապված ընտրությունների հետ:

Դատավոր Դավիթ Հարությունյանը անհարգելի համարեց տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների բացակայությունը, ասելով, որ մասնակցում են այլ գործողությունների, մինչդեռ իրենք պետք է իրականացնեն տուժողների եւ տուժողի իրավահաջորդի  գործառույթները:

Դատավորն ասաց նաեւ, որ հաջորդ դատական նիստին չի բացառվում, որ սանկցիա կկիրառվի նրանց նկատմամբ:

Ի դեպ, մեղադրող Ա. Մարուխյանը նախազգուշացրել էր, որ ուշացումով կներկայանա դատական նիստին: Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 25-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728