Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյան. Հանցագործ շղթան եւ կոռուպցիան Սերժ Սարգսյանի հետ կապ ունեն

Փետրվար 21,2013 15:27

Արվեստագետի համոզմամբ՝ ժողովրդի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կամուրջները վաղուց այրված են:

 

Aravot.am-ը սիրված արվեստագետ, հեղինակ- կատարող Ռուբեն Հախվերդյանին հարցրեց՝ ինչ կարծիքի է 2013-ի նախագահական ընտրությունների մասին: Նաեւ նշեցինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հանրահավաքում ժողովուրդն իր «Սարերի քամին» երգի տակ էր պարում: Նա ասաց, որ հանրահավաքին չի մասնակցել, որովհետեւ մի քանի հեղինակ- կատարողների հետ Լաչինում համերգի էր. «Էդ մարդիկ էնքա՜ն զրկված վիճակում են էնտեղ, բայց, իհարկե, զանգ էի տալիս, տեղեկություններն ունեմ, գիտեմ, որ Րաֆֆին անցել է օբյեկտիվորեն: Ես մտերիմ եմ մեր էկոլոգների հետ, նրանք էլ առանձին ցույց էին անում, ցավոք, նրանց ցույցին էլ չկարողացա մասնակցել: Ես հիմա պատկերացնում եմ Սերժ Սարգսյանի վիճակը, ախր ինքը գիտի, որ չի անցել, դրանից հետո ո՞նց պետք է, այսպես ասած, նախագահի էս երկրում»:

Մեր հարցին՝ կարծում է, որ Սերժ Սարգսյանի եւ ժողովրդի միջեւ բոլոր կամուրջները այրվե՞լ են, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Ախր վաղուց այրված էին, ինչքա՞ն կարելի է էս կապիկությանը դիմանալ: Հասկացանք՝ կեսն ասում է հետեւում ռուսներն են, մյուսի մասին այլ բան են ասում: Լա՛վ, մեր ժողովուրդն իր խոսքը պիտի չունենա՞, մենք ի՞նչ անկախ երկիր ենք»:

Իսկ հետեւե՞լ է թեկնածուների քարոզարշավին, ծանո՞թ է նրանց ծրագրերին: Արվեստագետն ասաց, որ չի հետեւել, ու չի էլ գնացել ընտրելու. «Իմ կարծիքով՝ Րաֆֆին էլ մի սարի լալա չէ, բայց մարդն ընտրվել է օբյեկտիվորեն: Ի դեպ, ես միշտ հարցազրույցներում ասել եմ՝ ով ուզում է լինի, բացի Սերժ Սարգսյանից, որովհետեւ էդ հանցագործ շղթան եւ կոռուպցիան անմիջականորեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունի: Ինչպե՞ս պետք է պայքարի ինքն իր դեմ»

Ինչ վերաբերում է 5000 դրամով ձայները վաճառելուն, մեր զրուցակցի խոսքով. «Դա տգիտության եւ հետամնացության նշան է, էդ մարդիկ էնքա՜ն հուսահատված են, որ մտածում են՝ էսպես թե էնպես, Սերժն է անցնելու, բայց էդ ո՞վ է ասել, է՞… Ապացուցվեց որ էդպես չի, վերջապես մի քիչ հպարտացա էդ ժողովրդով, որ ճորտի պես չի կանգնել: Գյումրեցիներն ապացուցեցին, որ էդ քաղաքը գոյություն ունի եւ մայրաքաղաքը, ըստ էության,Գյումրին է, Երեւանն էլ էս անգամ ապացուցեց, որ վերջապես Երեւանն էլ է քաղաք՝ Երեւանում էլ է Րաֆֆին հաղթել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. David says:

    Ռուբեն ջան, Կոթիում ինչքան Հախվերդյան կա,էնքան թագավոր կա;Ասելով չէ, գովելով չէ, Գենետիկ Հրաշք եք;Ախպերություն բառը հենց ձեր գենին է հատուկ;
    ՀՀ-ի թիվ մեկ հանցագործը Սերժն է;Նրան ազգովի չդատելու և ցմահ չմեկուսացնելու դեպքում ազգովի են Եդեսիայի ողբի վերնագիրը փոխելու;Ոչ թե միայն ոստիկան է, այլ բանտապետ, ոչ թե միայն քրեական է, այլ հենց ռազբոյի հովանավոր;Վամպիրիզմի գծով պրոֆեսոր է, թալանի գծով ակադեմիկ;Նա ֆաշիստ է , որի զոհը ես եմ`14 տարեկան տղաս;,,Մեղքս,, էլ այն է, որ Սերժը մասոնացավից տառապում է, ուղեղն էլ չհասկանալուց ճաք է տվել;Մնացածը`ժամանակին;

  2. ANDREW says:

    SERJ SARGSYAN !!!!!!!!!10000000% I LOVE YOUR VOICE , iI LOVE YOUR SONGS ,,, HE IS NOT GUILTY

  3. Aram says:

    Ռւբեն Հախվերդյանն որ չլիներ, կմտածեի, որ էրէվանցի տերմինը մնացել ա անցյալում, մտավորական տերմինն էլ դառել ա հայհոյանքի նման մի բան:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728