Բանակում պարենային պահեստում ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով՝ փետրվարի 20-ին ձերբակալվել են ևս երկուսը՝ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը և նույն զորամասի պարենային պահեստարանի պետը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ):
Այդ մասին «Pastinfo.am» -ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով: Նախկինում որպես մեղադրյալ ներգրավվել էր նաև Կապանի Մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը։