Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Կարծում եմ, պարոն Հովհաննիսյանը պետք է շնորհավորի ՀՀ նախագահին»

Փետրվար 21,2013 15:11

Ձեր կարծիքով, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները:

 

-Դեռ ընտրություններից անմիջապես հետո, փետրվարի 19-ին եմ ասել կարծիքս այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համար առավել ճիշտ քայլը կինի ՀՀ ընտրված նախագահին շնորհավորելը, ցավոք, պարոն Հովհաննիսյանը դեռ փորձում է ձգել ժամանակը , այդպիսով հակասելով ինքն իրեն: Բացատրեմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն քվեները, որոնք ստացել է պարոն Հովհաննիսյանը, ոչ թե անձամբ իրեն, կամ իր կուսակցությանն էին տրված (տեսանք, թե մի քանի ամիս առաջ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ինչքան ձայն ստացան), այլ՝ ընդդեմ իշխանության, սակայն գաղտնիք չէ, որ դրանք բավարար չէին հաղթելու համար, քանի որ իշխանության թեկնածուն ստացավ կրկնակի ավելի քվե, ինչը եւ արձանագրվեց ընտրությունների նախնական արդյունքներով: Այս իրականության հետ պարտադիր է հաշվի նստելը: Մյուս կողմից՝ բացարձակ արեւմտյան քարոզարշավ իրականացնող թեկնածուն հետընտրական վիճակում համարժեք պահվածք չդրսեւորեց, այս մասին, դեռ երեկ գրեցի իմ ֆեյսբուքյան էջում, նկատելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հեղափոխական գործիչ չէ դրական իմաստով: Կարծում եմ, նա մարդկանց առճակատման չի տանի եւ բավարար խորաթափանցություն կունենա վերադառնալ տրամաբանության դաշտ:

 

Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք կվերադառնա տրամաբանության դաշտ:

 

-Ես հարգում եմ պարոն Հովհաննիսյանին եւ գրեթե համոզված եմ, որ ինքը երկիրն ու ժողովրդին սիրում է այնպես, որ փորձության չի տանի, այսինքն՝ սիրում է ոչ միայն էմոցիաներով, այլեւ՝ ռեալ: Սա՝ որպես համոզմունք, իսկ որպես անհանգստություն, ասեմ հետեւյալը՝ նախ, անզեն աչքով էլ տեսանելի է, որ որոշ քաղաքական գործիչներ եւ ուժեր փորձում են պարոն Հովհաննիսյանի ձեռքերով կրակից շագանակներ հանել, փորձում են, թող ների ինձ երկրորդ տեղ գրաված թեկնածուն, իրեն օգտագործելով պղտորել իրավիճակը, տանել լարվածության: Ես արդեն տեսնում եմ, թե ինչպես են ոմանք ձեռքերը շփում ոգեւորվածությունից: Եթե այդքան սիրում էին Րաֆֆիին, թող գնային եւ քվեարկեին նրա օգտին եւ ոչ թե քվեաթերթիկներն անվավեր դարձնեին, կամ՝ դիտորդի կարգավիճակով հետեւեին քարոզարշավին, թող թողնեին իրենց անձնական չհիմնավորված հավակնությունները եւ կանգնեին Րաֆֆու կողքին: Եթե ժամանակին չեն արել դա, ուրեմն, թող մի կողմ քաշվեն, այլ բան անելու իրավունքը չունեն: Մեղք է Ազատության հրապարակը, մեղք են մեր քաղաքացիները, իզուր պատրանքների թող չտարվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Մարգարիտ անունով իգական, ես էլ կարծում եմ, որ տանը նստելուդ, ճաշ եփելու ժամանակն է; Խոհանոցի շերեփով քաղաքականության անձեռոցիկ մի խառնի; Սեռդ հարգիր;Քիչ խոսիր և տեղին;Գունատ էլ ես, հետևիր քեզ;Այ գործ;

  2. Maxim says:

    Եվ սա ասում է հայ կինը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728