Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարիի առողջության համար փոխգնդապետի սիրտը ցավո՞ւմ է (Տեսանյութ)

Փետրվար 21,2013 14:46

Gaspari_2 Gaspari_3

Gaspari_01Վարդգես Գասպարին այս պահին պառկած է Բաղրամյան 26-ի մուտքի մոտ: Aravot.am-ը խնդրեց մի փոքր հարցազրույց տալ եւ ասել, թե այս անգամ ինչն է պառկելու նպատակը: «Ես ուղղակի ուզում եմ անցնել մայթը, ոստիկանները խոչընդոտում են իմ այդ տարրական իրավունքը: Էլ ի՞նչ իրավունքների պաշտպանման մասին է խոսքը»:

Մենք նաեւ ոստիկանության փոխգնդապետից հետաքրքրվեցինք, թե իր սիրտը չի՞ ցավում ՀՀ քաղաքացու առողջության համար: «Ցավում է»,- պատասխանեց փոխգնդապետը՝ ասելով, որ ինքը ծառայություն է իրականացնում, որի շրջանակներում իրավունք ունի որոշ չափով սահմանափակել քաղաքացիների իրավունքները:

Վարդգես Գասպարին հորդորեց այդ տեսանկյունից չնայել խնդրին. «Խնդիրն իմ առողջությունը չէ եւ բարոյական կողմը չէ, պետք է հարցնել, թե ի՞նչ հիմքով են խոչընդոտում իմ՝ մայթով անցնելու իրավունքը, երբ ես որեւէ օրենք չեմ խախտում: Իրենք պարզապես իմ մեջ վտանգ են տեսնում»:

Մի անցորդ բժիշկ մոտեցավ Գասպարիին եւ խնդրեց, որ վեր կենա. «Կմրսես, կսառես, ախր պառկելով ի՞նչ հարց պիտի լուծես, վե՛ր կաց»: Գասպարին չհամաձայնեց. «Էն 500 հազար քաղաքացիները, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, ինչո՞ւ ձեզ չեն հուզում»:

Մենք բժշկից հետաքրքրվեցինք, թե այսպես այս սառը ասֆալտին պառկելով ի՞նչ հիվանդություն կարող է ստանալ քաղաքացին: Բժիշկը պատասխանեց՝ թոքաբորբը կա ու կա:

Գասպարին նաեւ ասաց, որ իր քաղաքական հայացքները չեն փոխվել եւ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն չի տվել, բայց փաստ է, որ կեղծվել են ընտրությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728