Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանին չի մեկնաբանում

Փետրվար 21,2013 14:39

«Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց այն, ինչ ասաց: Ես չեմ կարծում, որ դա իմ մեկնաբանությունների կարիքն ունի: Յուրաքանչյուրը տարբեր կերպ կարող է դա հասկանալ: Նաեւ՝ թե ինքն ի՞նչ է ուզում տեսնել այդ ասվածի տակ»,- ասաց ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ սարկազմ եւ հեգնանք չէ՞ր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը նախագահի թեկնածուների եւ իր ընտրության մասին, որը նա արեց ընտրությունների օրը՝ իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո: Հիշեցնենք, որ Տեր Պետրոսյանն ասել էր, թե նախագահի թեկնածուները մեկը մյուսից լավն են, եւ եթե ինքը հնարավորություն ունենար, բոլորին էլ կընտրեր:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728