Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի` գործադիրում համագործակցության տարբերակը վատթարագույնն» է (Տեսանյութ)

Փետրվար 21,2013 14:25

Իսկ լավագույն տարբերակը ազգային ժողովի կամ կառավարության լուծարումն է

Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահի ընտրություններում 37% ձայն հավաքելը, որոշ քաղաքական գործիչներ եւ ՀՀԿ պատգամավորներ վերագրում են նրան, որ այլ քաղաքական ուժեր չեն մասնակցել ընտրություններին, ուստի նրանց ձայները բաժին է հասել «Ժառանգության» ղեկավարին: Մասնավորապես, երեկ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն ասել է. «Այն իրողությունները, որ ստեղծվեցին ընտրարշավի հենց սկզբից եւ ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր իրենց դուրս գրեցին այդ գործընթացներից, դա իսկապես, այդ երեւույթն ինքն իրենով պայմանավորեց այն տոկոսների հարաբերակցությունը, որն այսօր ունենք: Իսկ սուրբ տեղը դատարկ չի մնում երբեք»:

Այսօր Aravot.am-ը մարդու իրավունքների նախկին պաշտպան եւ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց` եթե այլ քաղաքական ուժերը չեն մասնակցել, դրա հաշվին է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները, ապա ինչու նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի ձայներն ավելի պակաս են եղել, գոնե ՀԱԿ-ի համակիրների ձայների հաշվին Հրանտ Բագրատյանը չէ՞ր կարող ավելի շատ ձայներ ունենալ:

«ՀԱԿ-ն ամենաանկանխատեսելի քաղաքական ուժի դերում է հայտնվել այս ընտրությունների նախօրեին: ՀԱԿ-ը որպես քաղաքական էլիտա, ունի 2 փուլ, մինչ այն պահը, երբ գնաց, այսպես կոչված, բանակցությունների, եւ դրանից հետո: Մենք հստակեցնենք, որ այսօր ՀԱԿ-ը միասնական ուժ չի կարող ներկայացնել, եւ Հրանտ Բագրատյանի այդ քայլը ես գնահատում եմ ընդվզում ավտորիտարիզմի դեմ ՀԱԿ-ում: Եթե այդպես է, չի կարելի, որ այդ ավտորիտարիզմն այդպես շարունակվի, փաստորեն ընդվզում էր Բագրատյանը: Այն, որ Հրանտ Բագրատյանը չէր կարող շատ ձայներ հավաքել, մոտակա ժամանակահատվածում մարդկանց մեջ պատմական հիշողությունն է աշխատել, ես չեմ կարծում, որ բոլորը մոռացվել է. այն քաղաքականությունը որի մեջ առաջին դերերից է կատարել Հրանտ Բագրատյանը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Թեեւ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, Aravot.am-ը ավելի վաղ էր տիկին Ալավերդյանից հետաքրքրվել, թե ինչ զարգացում կլինի Սերժ Սարգսյանի հրավերքից հետո: Ըստ Լարիսա Ալավերդյանի`«Նախեւառաջ գործող նախագահի ձեւակերպումը շատ անհաջող էր, չպիտի թույլ տային նման արտահայտությամբ հանդես գար` ես հրավիրում եմ պարտված թեկնածուին:  Գործի եւ վեճի իմաստը` հենց ո՞վ է պարտվածը, սա անհաջող հրավերք է:  Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած է վճռորոշ քայլերի առջեւ, հուսանք, որ ոչ բախումային սցենարով կընթանա: Ես կարծում եմ, ի տարբերություն 1-ին եւ 2-րդ նախագահների, Սերժ Սարգսյանն աշխատել է միշտ խուսափել ժողովրդի հետ բախումներից: Ես կարծում եմ կգտնվի այն չեզոք տարածքը, որ հանդիպեն: Բոլորովին այլ է, թե ինչ ակնկալիքներ կան, 2-րդ փորձությունն այստեղ է, եթե գնում են համագործակցության գործադիրում, սա վատթարագույն տարբերակն է, լավագույնը ազգային ժողովի կամ կառավարության լուծարման տարբերակն է»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728