Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բեյոնսեն եւ Ջեյ Զին գնում են Մայքլ Ջեքսոնի առանձնատունը, իսկ Բրիթնի Սփիրսը սիրային նոր հարաբերություններ է սկսել

Փետրվար 21,2013 14:36

Կալիֆորնիայում գտնվող Neverland տարածքը, որը պատկանում էր երգիչ Մայքլ Ջեքսոնին, կվաճառվի 18.7 միլիոն դոլարով: Գնորդները կլինեն երգչուհի Բեյոնսեն եւ իր ամուսինը` ռեփեր Ջեյ Զին: Գրում է heat.ru-ն` վկայակոչելով «The sun» օրաթերթը, որի փոխանցմամբ` նրանք արդեն տեղափոխվել են Սանտա-Բարբարա, որպեսզի ծանոթանան ռանչոին:

Neverland-ում հայտնի ռանչոն իր անունը ստացել է 1200-ական թվականներին` ի պատիվ «Պիտեր Պեն» հեքիաթի քաղաքի: Շինությունը 17 տարի ծառայել է որպես Մայքլ Ջեքսոնի բնակավայր: Երգիչը ռանչոի տարածքում կառուցել է մեծ ժամանացի կենտրոն եւ կենդանաբանական այգի:
31-ամյա Բեյոնսեն եւ 43-ամյա Ջեյ Զին ժամանակի մեծ մասը անցկացնում են Նյու-Յորքում: Սակայն իրենց աղջնակի` Բլու Այվինի հեքիաթային մանկության համար ընտանիքը որոշել է տեղափոխվել Կալիֆորնիյա:
Մինչ Բեյոնսեն եւ Ջայ Զին նոր առանձնատունն են ուսումնասիրում, իրենց կոլեգան` Բրիթնի Սփիրսը սիրային հերթական հարաբերություն է սկսել Կարդում ենք Heat.ru-ում: Սրբ. Վալենտինի օրը զույգը մտել է ռեստորան, ուտելիք գնել եւ հեռացել մեքենայով: Մինչ այս պահը Բրիթնին ոչինչ չէր հայտնում տղայի մասին, բայց պարզվել է, որ նրա անունը Դեյվիդ է: 27-ամյա երիտասարդը մասնագիտությամբ իրավաբան է:
«Դեյվիդը այդքան էլ հարուստ չէ, սակայն հրաշալի անձնավորություն է,- պատմել են երգչուհի Բրիթնիի ընկերները,- հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի»:

Աղբյուր` heat.ru 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728