Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Թագ փոխանցելու» ծրագի՞ր

Փետրվար 21,2013 14:15

Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանն իմ նախընտրած թեկնածուն չէ, ես մեծագույն հարգանքով ու համակրանքով եմ վերաբերվում այդ բարի, ազնիվ, հայրենասեր անձնավորությանը, ուրախ եմ նրա հաջողության համար, հպարտ եմ զգում, որ Ազատության հրապարակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք ցանկանում են փոխել մեր կյանքը: Կարծում եմ նաեւ, որ միանգամայն ճիշտ են վարվել Կարապետ Ռուբինյանն ու Նիկոլ Փաշինյանը, որոնք, հաղթահարելով «միջկուսակցական խնդիրները», աջակցություն են հայտնել «Ժառանգության» առաջնորդին:

Այդքան լավ բաներ ասելուց հետո հիմա պիտի ասեմ նաեւ բացասականը: Որպես մարդ, որն իր ողջ կյանքը գործ ունի տեքստերի հետ եւ առնվազն 18 տարի զբաղված է դրանց խմբագրմամբ, պիտի արձանագրեմ՝ Րաֆֆիի տեքստերը, ելույթները եւ մասնավորապես երեկվա ելույթը հանրահավաքում չուներ կուռ տրամաբանական կառուցվածք, պարզ չէր՝ որտեղից է այն սկսվում եւ ինչի է հանգեցնում: Առանձին հատվածներ, իհարկե, շատ էմոցիոնալ էին եւ, ըստ էության, ճիշտ, գուցե հավաքվածներին դրանք հզոր դրական լիցք էին հաղորդում: Բայց դրանք, իմ տեսանկյունից, «նպատակասլաց» չէին: Որովհետեւ բացի լավ, արդար, բարեկեցիկ, ժողովրդավարական պետություն ունենալու՝ բոլորիս կողմից ընդունելի գաղափարից, մենք՝ քաղաքացիներս, պետք է հասկանանք, թե կոնկրետ ինչպիսի ճանապարհ է դրա համար առաջարկում տվյալ քաղաքական գործիչը: Եվ ահա, եթե բոլոր ճիշտ դարձվածքները մի կողմ դնենք, «չոր մնացորդում» կմնա, ինձ թվում է, հետեւյալը. պարոն Հովհաննիսյանն առաջարկում է, որ գործող նախագահը գա Ազատության հրապարակ, հրաժարվի իր պաշտոնից եւ նախագահ հռչակի իրեն՝ Րաֆֆիին (ինչպե՞ս, ո՞ր փաստաթղթի հիման վրա): Եկեք զուտ տեսականորեն ենթադրենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնում է եւ հենց այդպես էլ անում է. դա երկուսի կողմից էլ կլինի անպատասխանատվության, կամայականության եւ ապօրինության գագաթնակետը: Բայց չէ՞ որ մենք բոլորս ցանկանում ենք սահմանադրական նորմերի հաստատում: Բացի այդ, հարյուր հազարավոր մարդկանց ձայնը ստացած երկու գործիչների նման վարքը պարզապես ծաղրի առարկա կդառնա աշխարհում:

Այնպես որ՝ պայքարն, անշուշտ, ազնիվ է, բայց նպատակները պետք է ավելի հստակ ձեւակերպվեն: Ընդդիմադիրները կարող են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանք կարող են պահանջել վերահաշվարկ, եւ եթե այն հսկայական խեղումներ արձանագրի, ԿԸՀ-ն կարող է համապատասխան որոշում ընդունել: Վերջապես՝ հետագայում, հավանաբար, խնդիր կառաջանա դիմելու Սահմանադրական դատարան, որը կարող է չեղյալ հայտարարել ԿԸՀ-ի՝ ընդդիմության համար ոչ ցանկալի որոշումը: Հավանաբար, կան նաեւ այլ լուծումներ: Բայց ակնհայտ է, որ հենց այնպես գալ եւ իրար «թագ փոխանցել»՝ դա կլինի պարզապես անհարգալից վերաբերմունք օրենքի եւ, ի վերջո, նույն քաղաքացիների նկատմամբ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. David says:

    Հարգելի պարոն Աբրահամյան. ներեցեք, բայց ես այդպես էլ բանասերներին չեմ հասկանում;Ախր ճառ ասելն ուրիշ բան է, գործ անելն ուրիշ; եԿԵԼ ԵՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ՈՐ ԱՌԱՆՑ ԽՈՍՔԻ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԱՆ Է ԱՍՎՈՒՄ ՔԱՆ ԳՐԱԾ ԶՈՒԲՐԻՏԱՏԵԽՆԻԿԱՅՈՎ::
    Օրենքով է բռնապետությունը կեղծել, որ այդ օրենքով էլ վերահաշվարկեն;Իմ հայ ընկերները հանուն ինձ, ընդդեմ Սերժի ձայներ են հավաքել, թիվը չեմ ասում, որ մեծամտություն չդիտվի, քանի որ դրանից ես էլ նոկաուտի մեջ էի;Հայի մեջ հայի մի տեսակ կա, որը…
    Տղեքը մատյանի վրա գրել էին,,Մեր գործի անունն է`Դավիթ; Մենք էլ ենք հայ, ախպերս… Սերժիկ չենք,,;
    Խոսքերը կարևոր չեն, իսկ աշխարհում ծաղրի առարկա չդառնալու մասին մտածելն ուշացած է;

  2. youra says:

    Very similar to Ashotyan’s statement …

    Պատկերացնու՞մ եք, եթե հանկարծ ՀՀ Նախագահ իրոք ընտրվեր Րաֆֆի Հովհաննիսյանը:

    Այսօրվա իր “գարնանային սրացումների” հետևանք հանդիսացող կրակոտ հակասահմանադրական հռետորականությամբ Րաֆֆին ապացուցեց, որ իր 37 % ձայները պատահականություն են:

    Նման աստիճանի անլուրջ քաղաքական հրապարակախոսություն Հայաստանում քչերն են հնչեցրել:

    Բարևարշավի և ընդդիմադիր էլելտորատի կոնսոլիդացված քվերակության դափնիները Րաֆֆիին նեղ են, քիչ են, բավարար չեն:

    Իշխանության ուզուրպացիայի և բռնազավթման կոչեր պարունակող ելույթները իրականում Րաֆֆուն օգուտ չեն տալու:

    Արդեն ակնհայտ է, որ նա մի կողմից լավագույն դեպքում կարող է հավակնել Լևոն Տեր-Պետրոսյաին դժգույն և անորակ պատճենը լինելու անվանակարգին, մյուս կողմից ակնառու է, որ նա դառնում է խաղալիք չբավարարված ամբիցիաներով սակավաթիվ ժառանգականների և լևոնաբեկորների ձեռքերում:

    Մինչ այսօր քաղաքական լուզերի համբավ ունեցող գործիչը (հիշենք կուսակցության ներսի խժդժությունները, ֆրակցիայի տապալումը, ներսի շարունակվող գզվռտոցը, Երևանի ընտրություններում խայտառակ ֆիասկոն, ընդամենը 3 խորհրդարանական մանդատները և այլն և այլն ) դառնում է բութ և խեղկատակ գործիք, ապացուցելով, որ հրաշքներ չեն լինում:

    Very sad.

    Our nation deserves respect for tolerating such vengeful people!

    • Մարգար Մախսուդյան says:

      Ողջո՜ւյն, Յուրա ջան: Շնորհակալ եմ, որ տարիներ ի վեր գտնվելով քաղաքակիրթ երկրում, ուսուցանելով եվրոպացիներին Արեգակի ֆիզիկա առարկան (եթե չեմ սխալվում), չես մոռանում նաև մեզ և անդրադառնում ես մեր երկրի առջև ծառացած այսօրվա ամենացավոտ խնդրին:
      Հոդվածին անդրադառնալով ասեմ, որ այն կրում է նախորդի դրոշմը, այն է՝ փորձ է կատարվում լուսաբանել ոչ թե գլխավոր խնդիրը, այլ որևէ հնարավոր ձևով նսեմացնել պայքարի ելած գլխավոր հերոսին՝ բառացիորեն, ավելի ճիշտ՝ տառացիորեն ներկայացնելով նրա խոսքերը իշխանության փոխանցման վերաբերյալ: Այդ առումով հոդվածը նման է ոչ միայն Աշոտյանի, այլ նաև Գալուստ Սահակյանի, Շարմազանովի, Մարգարիտ Եսայանի և մյուս կարկառուն ՀՀԿ-ականների արտահայտած մտքերին: Քանի որ պրն Աբրահամյանին համարում եմ խորագիտակ երաժշտության մեջ, ասեմ, որ դա նման է այն բանին, որ նվագախմբի մեծ թմբուկը շարունակաբար ընդգծի տակտի ոչ թե ուժեղ՝ այլ ընդհակառակը, միայն թույլ մասերը, իրականացնելով յուրատեսակ՝ հնարավոր է ՀՀԿ-ական սինկոպա:
      Բացի այդ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատվում է ոչ կուռ ելույթների համար, ապա առնվազն ենթադրվում է, որ ընտրությունների պղծումը, շամպայն խմելու տխուր ավանդույթը կամ ՀՀԿ-ի ՛՛հանրահավաքի՛՛ փախուստը, գոնե, պիտի որ կուռ կառուցվածք ունենան:
      Արդարության դեմ չմեղանչելու համար, ասեմ, որ հոդվածում կան նաև հաջողված մասեր, որոնք, ըստ էության, կասկածի տակ են դնում հեղինակի գլխավոր ուղերձի ճշմարտացիությունը. օրինակ՝
      «Առանձին հատվածներ, իհարկե, շատ էմոցիոնալ էին եւ, ըստ էության, ճիշտ, գուցե հավաքվածներին դրանք հզոր դրական լիցք էին հաղորդում: Բայց դրանք, իմ տեսանկյունից, «նպատակասլաց» չէին:

      • youra says:

        Margar jan

        Just to add that Mr Abrahamyan is one of the best journalists we have regardless of his personal views. I don’t think he supports hhk or anyone like that. Contradictory statements in newspapers attract more readership which is understandable.

        As for the elections, our nation deserves huge respect for its spirit and vision despite everything being thrown against us. It is a shame that me and hundreds of thousands of my fellow Armenians living abroad were denied access to the elections. Retyped in English.

  3. dyadyur says:

    Հարգելի Ա.Աբրահամյան, ձեռքից-ձեռք ,,թագ փոխանցելու,,հարց չի դրված:Դա իրոք զավեշտ կլիներ:Այստեղ Դուք ճիշտ եք:Սակայն մյուս կողմից էլ,Դուք ինքներդ պատասխանեցիք Ձեր իսկ առաջադրած հարցին. այո, ձայների վերահաշվարկ,ԿԸՀ-ի համապատասխան որոշում, ՍԴ-ի վերջնական որոշում:Ահա և Ձեզ (և բոլորիս համար) գործընթացի իրավաբանական ձևակերպում և իշխանության փոխանցման պրոցեդուրայի օրինականացում:

  4. Maxim says:

    Մենք ցանկացած միտք ուզում ենք քննադատել, քանի որ մեր ցանկալին և իրականությունը իրարից
    հեռու է, և մեղավորությունը փնտրում ենք ճիշտ մեկնաբանման մեջ: Մեր անուժ լինելը, դժվար է
    խոստովանել:

  5. Galust Yenokyan says:

    Ինձ համար առնվազն զարմանալի էր կարդալ նման հոդված պարոն Աբրհամյանի կողմից դժվար է հասկանալ թե ինչ էր սպասում ինքըշ իրավիճակի քաղաքական վերլուծություն, ժողովուրդե կուշտ է այդ վերլուծություններից անցած հինգ տարինէրի հավաքներից…: Նէրկա իրավիճակե Ռաֆֆուց պահանջում է դիվանագետի հմտություն եւ Պոկէր խաղի իմացություն, խաղաքարտերը բացելու ժամանակը չէ…: Զարմանքով կարդացի տարբեր քաղաքական « կարկառուն» գործիչների կարծիքնէրը Ռաֆֆու մասին այս թերթումշ մեկե վիրավորված գրում է թե «էդ ոչ թե իրեն են ընտրել այլ Սերժին են դեմ» կարծես ինչ որ մեկը խոչնդոտ էր իրեն առաջադրվելու… կամ թե «քահանա Գապոնի նման …» մորնալով որ այդ Գապոնե սհատ հիսհէցնըմ է իրենց առաջնորդին որը «ճառը» ասեց, բայց երբ «զանգը» կախելուն հասավ , անհաետացավ… եվ տասը հայորդիներ զոհվեցին հանուն ինչ որ մեկի հավակնությունների…Նույն մարդը շնորհակալություն է հայտնում Սերժին որ ինքը «մաքրեց աղբից եւ ականներից» թերեվս, կարծում եմ, նկատի ունէնալով իրենց ՀԱԿ ի անփառունակ վախճանը…:

  6. harutyun V says:

    Ամբողջովին համաձայն եմ Ձեզ հետ Պ Աբրահամեան։
    Առաջին վայրկեանէն ես ալ հարց տուած եմ թէ ինչ հիման վրայ նման պահանջներ կը դրուին որքան ալ իրաւացի թուին զգացական գետնի վրայ իրաւական արդարացումը հարկաւոր է նախ փաստել լրջօրէն ապա խորհիլ քաղաքական լուծում մը առանց -երկրաշարժերու-աւելի չի
    յոգնեցնելու համար արդէն իսկ ուժասպառութեան սահմանին հասած մեր Հայրենիքը ։

  7. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Մարդիկ պարպում են իրենց էմոցիաները, որոնք իմ գրածների հետ որեւէ կապ չունեն: Նորմալ է:

  8. Ramela says:

    Ձեր մեկնաբանությունը շատ տեղին է: Ոչ ոք ժողովրդի առաջ իր պարտությունը չի ճանաչի :Դա կվոտնահարի նաև ազգի դիրքորոշումը: Բայց ժողովրդի միահամուռ պայքարով կարելի է հաջողության հասնել:Չէ որ ժողովուրդն է հասել այս մեծ հաջողության:

  9. Aram says:

    Պարոն Խմբագիր, ես էլ Ր. Հ. չեմ ընտրել, հանրահավաքներին չեմ մասնակցում (ընդհանրապես հանրահավաքների հազվադեպ եմ մասնակցում): Հայկական հեռուստաեթերից դիտում եմ բացառապես Ա1+-ի նորությունները և Պետրոսի հաղորդումները, կարդում եմ մի քանի կայքեր, այդ թվում Ձերը առաջնային և դա ինձ լիովին բավարում է, հասկանալու համար, թե ինչ է ուզում Ր. Հ.-ը:
    Նա ուզում է որ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿՐՈՒՄ ԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, իսկ ԾՐԱԳՐԵՐԸ ածանցյալ են, եթե սաշիկի ու լֆիկի լուծը թոթափվի, հայ ԱԶԳՈՒՄ կգտնվեն և տնտեսագետներ և ինժեներներ և կոմերսանտներ, որ Հայրենիքը կդառձնեն նաև Ավետյաց երկիր:
    Ես վստահ եմ, Դուք էլ, Ձեր նախկին աշխատակցուհուին էլ, Շարմազանովն էլ համոզված եք, որ Ս.Ս.-ը ընտրություններում գրավել է 4-րդ տեղը, Ր. Հ.-ից, Հ. Բ.-ից և բոլորին դեմերից հետո և Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում դա հաստատել դե յուրե:

  10. Vardan says:

    Վերջին հաշվով, անկախ այս մարդու ճառերի նպատակասլացության աստիճանից, նրա լավ տնտեսագետ, քաղաքագետ կամ դիվանագետ լինելուց կամ չլինելուց, այս մարդը մտել է ինչ որ պայքարի մեջ, ու փորձում է գլխավորել, պայքար, որ հայաստանում երևի 90% – ը, թեկուզ հոգու խորքում, ուզում է որ լինի, ու ոչ մեկ հարց չի տալիս – Ռաֆի ինչիդ է պետք սա՞: ախր նույնիսկ առանց իրեն ճանաչելու պարզ է, որ հայրենասիրությունն է, ինչքան էլ չարչրկված հնչի, հազարավոր մարդիկ հազար տարի չէին մտնի էս խաղի մեջ, իրենց կնոջը կամ ընտանիքը հանեին փողոցները, ուրեմն եկեք ԳՈՆԵ չխանգարենք նրան, կոնկրետ գործողություններ մտածելու ու կոչերի մասին ձեր տեսակետի հետ համաձայն եմ, օրինակ՝ 50 000 հոգով կանգնել ու պահանջել աշոտյան ,շարմազանով ավագյան, գալուստ – այս տեսակի բացառումը , ուզում եք պաշտոնից հանեք, փող հավաքենք, թող գնան արտասահման իրենց համար լավ ապրեն, կարող ա սարկազմի վերածեցի, բայց սա գործնական կոչ է

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728