«Ընտրություններին գնահատականը տվել է ժողովուրդը, գնահատական տրվեց նաեւ արտասահմանյան, տեղական դիտորդների կողմից: Այս ընտրությունները համարվեց ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, միակ բանը, որ կար` դա մրցակցության պակասն էր, ինչն էլ պայմանավորված էր երեք կուսակցությունների դիրքորոշումով, բայց այս փաստը չի նսեմացնում այն իրավիճակը, որ ընտրություններն ու դրանց արդյունքները վիճահարույց են»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նկատի ունենալով «Ժառանգությանը»` Մինասյանն ասաց, որ որոշ ուժեր փորձում են ուրիշի միջոցով կրակից շագանակ հանել:
Մինասյանը հայտարարեց, թե մի քանի ամիս առաջ «Ժառանգությունը» ընդամենը հինգ տոկոս ձայն ուներ, հետեաբար եւ ՀԱԿ-ի, եւ ԲՀԿ-ի ընտրազանգվածն իր ձայնը այս նախագահական ընտրություններում տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, այնքան` «ինչքան ձայն, որ Րաֆֆին հավաքեց այս ընտրություններում, դրանք իրենը չէին: Շատ նորմալ է, որ ընդդիմությունն այսպիսի պայմաններում հավաքեց այդչափ ձայն: Անակնկալ չէր Րաֆֆիի հավաքած ձայները, բայց ժողովրդի մեծամասնությունը ձայնը տվել է ժողովրդին` իշխանությանը: Րաֆֆին շատ բան է անում, որ ասում է, թե 80 տոկոսն իրեն է ձայն տվել: Կարող ա ասեր, որ 90-ն են տվել…»,- նշեց Մինասյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը հայտնեց, որ քարոզարշավի ժամանակ Եռաբլուրում Սերժ Սարգսյանին մոտեցած կնոջը, որը մոտենալով Սերժ Սարգսյանին խնդրել էլ օգնել, իսկ նրան Սամվել Ալեքսանյանը սաստել էր, նախագահն էլ ասել, թե՝ «եկել ես ստեղ որ ի՞նչ անես», օգնել են. «Ինչ գիտեք, թե փող չենք տվել, ինչ էլ որ արվել է, դա չի արվել ցուցադրելու համար: Նրա հարցերը լուծվել է»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
էկէլ ես որ մի 80 խփես՞. bbbbbbbbbbrrrrrrrrrrrrr
հհկ-ականների անմեղսունակության ևս մի ապացույց —- ինչքան ձայն, որ Րաֆֆին հավաքեց այս ընտրություններում, դրանք իրենը չէին
Եթե ձեր չեղած ուղեղին մի քիչ զոռ տաք, ըտենց բան չեք ասի, որովհետև դա ժողովրդի` ձեր նկատմամբ ատելության ապացույցն ա:
Վայ,էլի՞ : Իսկ Ս.Սարգսյանի ‘ստացած’ ձայներն իրե՞ նն էին: Ասենք թե ԱԺ «ընտրություններում » կարողացան պաշտոնապես 5% պահել:Հե՞տո:Հիմա 2013 թիվն է:Քաղաքականության մեջ նույնիսկ մեկ շաբաթը ՀՍԿԱ ժամանակ է: