Անգամ Ազատության հրապարակից Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալու, բառի բուն իմաստով, նեղ եւ լարված պահին, Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավի ոճով մոտենում էր ճանապարհին հայտնված երեխաներին եւ գրկելով, ողջագուրվելով՝ հարցնում. «Բարեւ ձեզ, ինչպե՞ս եք, տրամադրությունը ինչպե՞ս է, լա՞վ եք»:
Այս պահին նա դեռ հանդիպման է նախագահի հետ, իսկ հավաքվածները գոռում են՝ «Սեր-ժի՛կ, հեռացիր, Հայաստանը մոռացիր»: Իսկ շղթա կազմած ոստիկաններին ծաղրում են, թե «եկել էս ստեղ կանգնել ես, Սերժին պաշտպանում ես, որ ի՞նչ անես»: Մարդիկ վանկարկում են նաեւ ՀԱԿ-ի կոչերը՝ պայքար, պայքար մինչեւ վերջ եւ ազատ, անկախ Հա-յաս-տան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սերժապետությունում կան գլխարկներ, որ մտածում են Սերժն իրենց պապան է;Աստված որ ուզեր, մի տղա կտար;Ոստիկանական գլխարկներ, ձեզ Սերժի տղու տեղ մի դրեք, պատիվ չի բերում;