Այսօր «Հայելի» ակումբում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններին, ասաց, թե Սերժ Սարգսյանի ընտրարշավի սկզբին ունեցած վարկանիշն ավելի բարձր էր, քան եզրափակիչ փուլում, իսկ քարոզարշավի վերջին տասը օրերի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց կոշտ քննադատական հայտարարություններ անել, ինչին իշխանությունը պատրաստ չէր. «Սերժ Սարգսյանի վարկանիշը անկում ապրեց նրա շտաբի պատճառով»:
Սերժ Սարգսյանի շտաբի կողմից թույլ տրված սխալներն, ըստ Հովհաննիսյանի, շատ էին, իսկ դրանցից էր հատկապես հայտնի կնոջ պատմությունր, Մովսես գյուղում տարեց տղամարդու հետ խոսելը եւ այլն:
Հմայակ Հովհաննիսյանը զարմացած է` նրա խոսքով ոչ մեկը չի հիշում, որ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ելույթ ունենա խորհրդարանում, իսկ նախագահի հետ Եռաբլուրում մոտեցած կնոջ հետ հանկարծ խոսեց`«Լավ, նա իր քսակը չէր կարո՞ղ բացել ու մի 100 000 դրամ տար այդ կնոջը: Հաթաթա էր տալիս: Այդ կինը լացելով հեռացավ եւ նրան լացացրեց Սամվել Ալեքսանյանը»:
Հովհաննիսյանը նշեց, որ Պարույր Հայրիկյանի մահափորձը օլիգարխիկ շրջանակն է կազմակերպել:
Կարդացեք նաև
«Նախկինում էլ են եղել ընտրություններ, որ թեկնածուն չի ճանաչել դրանց արդյունքները: Բայց այս իրավիճակն աննախադեպ է, որովհետեւ երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուների միջեւ մեծ տարբերություն է, սա նշանակում է, որ մինչեւ հիմա միշտ ընտրությունից ընտրություն պաշտոնապես հռչակված հաղթողին հաջողվում էր իր կողմը քաշել երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին ու դրա հաշվին կայունացնել իրավիճակը, իսկ հիմա այդ ռեսուրսը իշխանությունը չունի»,-ասաց Հովհաննիսյանը, հավելելով, որ քաղաքական առումով իշխանությանը շատ դժվար է լինելու կայունացնել իրավիճակը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
թոխմախի յալլայի վարկանիշը լրագրողին վիրավորելուց հետո բարձրացավ, թե՛ իջավ: Ի՞նչ
տարբերություն, ով է դրանցից: