Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Իշխանության վերարտադրվելու հույսերը սպառվել են (Տեսանյութ)

Փետրվար 21,2013 13:58

Իշխանությունը հույսը դրել էր նրա վրա, որ Հայաստանում մնացել է ճնշված եւ զիջող խավը, բայց իրականում սխալվեց

«Կա բողոքող մի զանգված, անկախ նրանից, կիսում էին, թե չէին կիսում գաղափարախոսությունը իրականում ավելի շատ ձայներ հավաքածի, մեկ է, կա բողոքող կողմ, որը փաստորեն չի հոգնել, ինչի վրա հույսը դրել է իշխանությունը եւ թյուր է այն կարծիքը, որ ակտիվ խավը լքել է Հայաստանը, մնացել է թույլ եւ ճնշված զանգվածը, իշխանությունը վերարտադրվելու համար սրա վրա էր հույսը դնում, բայց իրականում սխալվել է»: Այսօր «Ֆորում» ակումբում, վերլուծելով Հայաստանում հետընտրական գործընթացները, ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա ներկայացմամբ` ներկայիս իրողություններն ապացուցում են, որ այդ բոլոր ելակետները, որոնց վրա հիմնվում էր անընդմեջ իշխանության վերարտադրումը, փաստորեն իրենց սպառել են. «Եւ ահա այդ սպառվող իշխանության ռեսուրսը, որ մենք տեսնում ենք, մենք սրա հետ գործ ունենք: Արդյոք, երբ ռեսուրսը սպառվում է, նա դառնում է ավելի զիջող կամ տոլեռանտ ժողովրդի կարծիքին, ամենեւին ոչ, այսինքն այս առումով մենք կանգնած ենք մի իրավիճակի մեջ, որ հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի անձը, չեմ կարծում, որ կստանա կոշտ ձեւեր, ես համոզված եմ: Մնում է այն, թե ինչպես մենք, ժողովուրդը կարող է այս իրավիճակը գոնե օգտագործի դրական փոփոխությունների համար»:

Տիկին Ալավերդյանի դիտարկմամբ, այսօր տարբեր պրոտեստային կազմակերպություններ, խմբեր, անգամ եթե միասնական չէին, հիմա պատրաստ են միավորվել եւ պահանջատիրությունը ավելի ճիշտ ձեւավորել:

Ի տարբերություն 2008 թվականի, այսօր, ըստ տիկին Ալավերդյանի, ունիկալ եւ եզակի իրավիճակ է ստեղծվել, երբ հավակնություն ունեցող եւ հնարավոր է ձայներ վերցնող կուսակցությունները, նրանց լիդերները, ուղղակի թողել են դաշտը.« Օրինակ, երբ նայենք 2008-ը, բոլոր կուսակցությունները, որ ունեին հստակ ծրագրեր, մտել են, բայց չեն միավորվել, հիմա այստեղ միավորումը տեղի է ունեցել բոլորովին մի այլ իրավիճակի մեջ: Այսինքն բացակայությունը, որ ձայն կարող էին վերցնել, այդ ուժերը ուղղակի դաշտը թողել են, սա վերաբերում է ՀԱԿ-ին, Դաշնակցությանը, «Բարգավաճին», անկախ նրանից իրենք ունեին որեւէ հավակնություն, կամ ուժ, կամ միավորում իրար մեջ: Մենք պետք է հստակեցնենք, որ սա մի նոր պարագա է համեմատած 2008-ի հետ, որ ժողովուրդը նայելով 7 հոգանոց ցուցակը` թե ո՞ւմ պետք է չընտրեր, հստակ հասկանալով, որ դա իշխանություն է, նա պետք է ընտրեր այն 6-ից՝ ում ավելի շատ ճանաչում է»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728