Րաֆֆի Հովհաննիսյանը այս պահին Բաղրամյան 26-ում է: Նրան դիմավորեցին նախագահի արարողակարգի պետը եւ անվտանգության պետը:
Ոստիկանները մինչ Բաղրամյան 26 մտնելը հրահանգեցին հավաքվածներին անցնել դիմացի մայթ: Հիմա ոստիկանները շղթա են կազմել՝ թույլ չտալով որեւէ մեկին, անգամ լրագրողներին, լինել նախագահականի մայթի վրա: Նրանք հորդորում են բոլորին գործել օրենքի սահմաններում, չխանգարել երթեւեկությանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ նախագահական մտնելը հայտարարություն արեց, որ ՀՀ երրորդ նախագահը մեծ ներդրում է ունեցել եւ շարունակելու է իր ծառայությունը Հայաստանի Հանրապետության համար:
Հավաքվածները «Րաֆֆի նախագահ» կոչերով սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ