Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆին իր քաղաքական կենսագրության մեջ լուրջ քննություն է բռնել. Խոսրով Հարությունյան

Փետրվար 21,2013 13:51

«Ընտրությունների արդյունքները կարող է չբավարարել ընդդիմությանը, և սա բնական է, սակայն քայլերը պետք է կատարվեն իրավական առումով:  Եթե  օրենքը բոլորի համար հավասար է, ապա թող գնան այդ ճանապարհով»,- այսօր այս մասին «Հայացք» մամուլի ակումբում ասաց ԱԺ պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյան:

Նա այս ընտրություններում էական է համարում նախընտրական շրջանը, որտեղ բոլոր թեկնածուները հնարավորություն են ունեցել հավասարաչափ օգտվելու հեռուստաեթերից և հավասարաչափ հանրությանը փոխանցել իրենց ծրագրերի ու գաղափարների մասին, որը վճռորոշ կդառնար քվեարկության օրը: Բանախոսը չի հերքում, որ քվեարկության օրը եղել են ընտրախախտումներ, սակայն, այնուամենայնիվ, այս ընտրությունները համարում է օրինաչափ:

«Ընտրությունները մրցակցային էին և հնարավորություն է տրվել մարդկանց անկաշկանդ մասնակցել ընտրություններին»,-ասաց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, նա հույս է հայտնում, որ  այս ամենն ընդամենը էմոցիաներ են, և Րաֆֆի Հովհաննիսյանը հաշվի առնելով ոչ վաղ անցյալի տխուր փորձը, գերապատվությունը կտա ողջամտությանը և կգնա  բանակցային ճանապարհով, այդ  կերպ հանրությանը տանել ոչ թե փակուղի, այլ ստեղծել հենք՝ հնարավորինս կառուցողական զարգացումների համար:

«Րաֆֆին իր քվեների մի մասի համար պետք է շնորհակալ լինի կառավարությանը: Իշխանությունը շահագրգռված է ունենալ ընդդիմադիր ուժ, որը կշնչի իր թիկունքում»,-ասաց Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի՝ կառավարության սխալ աշխատաոճի արդյունքում Րաֆֆին ունեցավ  մեծաթիվ ընտրողներ «Ես կարծում եմ, որ Րաֆֆին ինքն էլ էր անակնկալի եկել՝ ունենալով ընտրողների մեծաթիվ զանգված: Հիմնականում այս քաղաքական դաշտում գնդակը Րաֆֆի Հովհաննիսյանի դաշտում է: Նա իր քաղաքական կենսագրության մեջ լուրջ քննություն է բռնել»,-ասաց Հարությունյանը:

Նա կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները ակտիվորեն կմասնակցեն առաջիկա քաղաքապետի ընտրություններին:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728