Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանվել է վազքի ստաժի ԱՄՆ ռեկորդ

Փետրվար 21,2013 13:46

Կալիֆորնիայի քոլեջներից մեկի դասատու Մարկ Քովերտը ԱՄՆ-ի ամենաստաժավոր վազորդն է: Նա 44 տարի ամեն առավոտ վազում է՝ հաղթահարելով շաբաթական 60-70 կիլոմետր:

Այս ցուցանիշը Ամերիկայի վազորդների ասոցիացիայում գրանցվել է որպես վազքի ամենաերկար ստաժի պաշտոնական ռեկորդ: «Ամեն բան սկսվեց 1968 թվականի հուլիսին: Այն ժամանակ չէի մտածում, որ դա այսքան երկար կշարունակվի: Ոչ մի հատուկ նպատակ չեմ ունեցել: Պարզապես, վազելն ինձ դուր է գալիս: Ամեն առավոտ վազում եմ մեկ ժամ եւ ինձ լավ եմ զգում թե ֆիզիկապես, թե հոգեպես», – CNN-ի հետ զրույցում անկեղծացել է ռեկորդակիրը:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728