ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի համար անհասկանալի է Րաֆֆի Հովհանննիսյանի պահվածքն այն պարագայում, երբ նախագահի մամուլի խոսնակը հայտարարությամբ հանդես է եկել եւ ասել, որ նախագահը ցանկացած օր եւ ցանկացած ժամի պատրաստ է ընդունել Րաֆֆի Հովհհաննիսյանին, հնչած հարցերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ տալ՝ համատեղ քննարկման ժամանակ: «Ես հասկանում եմ, որ յոթ ամիս առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը վեց տոկոս ձայն հավաքելուց հետո, 37 տոկոս ձայն հավաքելը եւ ուշադրության կենտրոնում լինելն իր համար մի փոքր խառնաշփոթ, իրավիճակը ոչ սթափ գնահատելու ինչ-որ տենդենցներ են առաջացնում: Բայց պետք չէ նաեւ գերագնահատել»,- ասաց նա` հավելելով, որ ընդունում եւ հարգում են Րաֆֆիի ստացած քվեները. «Բայց, եթե չեմ սխալվում, մոտ 860 հազար ձայնն ավելի շատ է, քան մոտ 530 հազարը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ խոսում է քաղաքակրթությունից, քաղաքական մշակույթից, կամքից, ընտրական պրոցեսներից, նոր մշակույթից, բոլորին հռչակում է առաջին տիկին եւ այլն, ինքը պետք է հասկանա, որ պարտվող կողմն իր մեջ պետք է ուժ գտնի եւ շնորհավորի հաղթող կողմին»:
ՀՀԿ-ական պատգամավորը ընտրություններն այլեւս կայացած փաստ է համարում`չկիսելով զանգվածային ընտրախախտումների եւ ընտրությունների կեղծված լինելու մասին խոսակցությունները`հիշեցնելով, որ ԿԸՀ արձանագրության տակ ստորագրել է նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչը: «Առավոտի» կողմից նկատենք, որ ոչ «Ժառանգությունը», ոչ էլ էլ որեւէ այլ կուսակցություն այլեւ չունի ներկայացուցիչ ԿԸՀ-ում:
Նա նկատում է, որ ընտրական գործընթացների հետ կապված դիմում-բողոքներ չկան եւ տարբեր երկրների նախագահներն էլ շնորհավորում են Սերժ Սարգսյանին:
Նա ապատեղեկատվություն է որակում նաեւ երեկ «Ժառանգության» կողմից հնչած այն հայտարարությունները, որ բազում դիմում-բողոքներ են եղել եւ միայն երկուսում է վերահաշվարկ ընթանում, այն էլ, առանց «Ժառանգության» անդամներին ծանուցելու`Ստեփան Սաֆարյանի`պատշաճ ծանուցված լինելու հայտարութուների ֆոնի վրա: «Հասկանում եմ, որ որոշակի արեւմտյան տեխնոլոգիաներ փորձում են կիրառել, բայց մենք մի փոքր ավելի առաջ ենք գնացել եւ նաեւ այս ընտրություններով ունենք կայացած իրավական պետություն: Եվ որեւէ մեկը, հատկապես արկածախնդիրները, իրենց փոքրիկ քայլերով, այս կամ այն նկատառումներով, չեն կարող խաթարել այդ մթնոլորտը: Հորդորում եմ Րաֆֆիին, որ ընդունի իր պարտությունն արժանապատվորեն, ինչպիսին իր կեցվածքն է, եւ այն «հնարավոր են» իր մեջ գտնի եւ գնա շնորհավորի»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հնարավոր է, որ լակ ձուն էլ խոսի ;Հոտից էլ չամաչի;Հնարավոր է, որ ամոթը և բութը անծանոթներ են;