Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պատգամավորի բացական կհարգի կամ չի հարգի ԱԺ Էթիկայի հանձնաժողովը

Փետրվար 21,2013 13:33

Ազգային ժողովի նիստերից բացակայող պատգամավորների բացակայությունը կարող է համարվել հարգելի, եթե պատգամավորների  մեծամասնությունը քվեարկության արդյունքում որոշի, որ տվյալ պատգամավորի բացակայությունը հարգելի է:

Այսօր ՀՀ կառավարության նիստում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկեց Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություն մտցնել, համաձայն որի, պատգամավորների բացակայությունները հարգելի-անհարգելի համարելու վերջնական եզրակացությունը վերապահվի ԱԺ էթիկայի հանձնաժողովին:

Որոշման նախագծի հեղինակներն, ըստ պարոն Թովմասյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Դավիթ Հարությունյանն  ու Արփինե Հովհաննիսյանն են:

Հրայր Թովմասյանն իր առաջարկը հիմնավորեց մի շարք եվրոպական երկրների փորձով, ինչը ցույց է տվել, որ առավել արդյունավետ կառավարում է ապահովում: Այս նախաձեռնության առանցքային կետերից մեկը, ըստ Հրայր Թովմասյանի, փոքրամասնության իրավունքների պաշտպանությունն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728