Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կասպերսկու» գիտաժողովի նախընտրական փուլը հաղթահարած 14 զեկուցողից 10-ը Հայաստանից է (Տեսանյութ)

Փետրվար 21,2013 13:30

FILE3777 FILE3780Լավագույն 3 աշխատանքների հեղինակները հունիսին Լոնդոնում կմասնակցեն եզրափակչին

 Այսօր KASPERSKY LABORATORY հայտնի ընկերության ամենամյա IT Security for the next Generation խորագրով ուսանողական միջազգային գիտաժողովի «Ռուսաստան և ԱՊՀ երկրներ» փուլը այս տարի առաջին անգամ մեկնարկեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ):

Գիտաժողովի նախընտրական փուլը հաղթահարած 14 զեկուցողից 10-ը Հայաստանից է (որից 7-ը` Պոլիտեխնիկից):

Բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը նշեց, որ «Ռուսաստան և ԱՊՀ երկրներ» փուլի` Պոլիտեխնիկում անցկացվելու փաստը արժանիքն է մասնագետների եւ երիտասարդ հետազոտողների. «Հուսով եմ, որ այս փուլը միայն տեղական մրցություն չի լինի, եւ մեր երիտասարդ հետազոտողները հետագայում էլ կքննարկեն բազնակողմանի, հետաքրքիր խնդիրներ, եւ , ինչու չէ, կաշխատեն համատեղ ծրագրերի շուրջ»:

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանի խոսքով. «Գիտաժողովի անցկացումը Հայաստանի համար կարեւոր իրադարձություն է, քանի որ ուղղված է մասնագետների, գիտաշխատողների եւ ուսանողների համախմբմանը: Վերջիններս հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց հաջողությունները եւ առաջ շարժվել: Ապագա սերնդի համար կիբերանվտանգության ապահովումը պարտավորեցնող խնդիր է եւ խոսում է այն մասին, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաները կրող սերունդները ընդլայնում են իրենց գործունեության շրջանակները, բայց միեւնույն ժամանակ` առաջադրում անվտանգության հետ կապված նոր խնդիրներ»:

Պարոն Շուքուրյանի դիտարկմամբ. «Մարդն այսօր իրականության եւ համակարգիչների միջեւ հայտնված փոքրիկ տարր է: Նախկինում ինֆորմացիոն անվտանգության խնդիրները կապված էին կոնկրետ սարքավորումների եւ ծրագրային ապահովման հետ, իսկ այսօր մարդն այդ գործում ակտիվ դեր ունի, մանավանդ, երբ ինֆորմացիոն անվտանգության ապահովումն առավել դժվար է»:

Գիտաժողովի լավագույն 3 աշխատանքների հեղինակները հունիսին Լոնդոնում կմասնակցեն եզրափակչին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728