Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը շարժվում է Բաղրամյան 26՝ հանդիպելու Սերժ Սարգսյանին:
Գնդապետ Արթուր Օսիկյանը զրուցեց Հովհաննիսյանի հետ եւ արգելեց 100 հոգուց ավելի գնալ Բաղրամյան 26: Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց մարդկանց շարժվել 50-50-ով, որոշակի հեռավորություն պահելով: Երբ Հովհանիսյանը տոնը բարձրացրեց, Օսիկյանը հորդորեց տոնն իջեցնել, ասելով՝ դուք բարոյական իրավունք չունեք ինձ վրա գոռալու: Հովհաննիսյանի փոխարեն հավաքվածները սկսեցին գոռալ ու բղավել՝ «դու չունես բարոյական իրավունք ձայն բարձրացնելու»:
Ի վերջո, փոխհամաձայնեցմամբ երկուսն էլ տոնն իջեցրին եւ շարժվում են Բաղրամյան 26՝ «Րաֆֆի նախագահ» եւ «Հայաստան» վարկարկումներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Պետ էր վանկարկել ,,Րաֆֆի նախագահ, Սերժիկ բռնակալ,,;Ճշմարտությունը նաև գեղեցիկ է;