Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողի քվեարկության գաղտնիության խախտման փաստով հարուցվել է քրգործ

Փետրվար 21,2013 13:19

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածի խախտման հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիության խախտման դեպքի առթիվ։ Այդ մասին «Pastinfo.am»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը լուսանկար էր տարածել, որտեղ երևում էր` ինչպես են հետևում քվեախցիկում զինծառայողի քվեարկությանը: ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ «չբացառելով զինծառայողների ուղղորդման հնարավորությունը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ-ն առաջակում է հայտնել, թե որ ընտրատեղամասում և երբ է արված լուսանկարը` միջադեպի մանրամասները ճշտելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»:

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը դրանից հետո պարզաբանեց, որ լուսանկարն արված է 29/13 տեղամասում, որը տեղակայված է Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 30 մանկապարտեզում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728