Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ «իշխանության դեմքը փոխվելու է» եւ դա, ըստ նրա, ամենեւին էլ պայմանավորված չէ, այս կամ այն ընտրատարածքի արդյունքներով:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով՝ այսօր Ազատության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքն, ըստ ամենայնի չի լինի` «Բախումներից խուսափելու համար», թեեւ պարոն Աշոտյանի խոսքերով վերջին խոսքը պաշտոնապես դեռ ՀՀԿ-ի գրասենյակը պետք է ասի:
Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո Արմեն Աշոտյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե ոմանք Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլերին թերահավատորեն են մոտենում եւ որակում են որպես շոու, ինքն ինչ կարծիք ունի այս մասին, ԿԳ նախարարն ասաց. «Ես երեկ իմ խորը հիասթափությունն ապրեցի: Հետընտրական զարգացումները պետք է լինեին այն տրամաբանության մեջ, որը նախընտրական շրջանում էր, սակայն շատ զգալի էր փոփոխությունը` մոդեռն Րաֆֆից դեպի ավանդական պարտված ընդդիմադիր թեկնածուի կեցվածքը Հայաստանում»:
Պարոն Աշոտյանը գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ամբողջ նախընտրական քարոզարաշավը վարել է «շատ քաղաքակիրթ եւ արեւմտյան տեխնոլոգիաների կիրառմամբ», ինչը Ա. Աշոտյանին հիմք է տվել մտածելու, որ պարոն Հովհաննիսյանը պարտվելուց հետո էլ «հետընտրական գործելաոճում նույնպես կլինի այդ մշակույթի շրջանակներում»:
Կարդացեք նաև
Ըստ նրա. «Ցավալի է, երբ որ հետընտրական զարգացումների մշակույթը կարծես թե կրկնում է նախորդ բոլոր ընտրություններից հետո եղած մշակույթը, այն դեպքում, երբ արեւմտյան մշակույթը ենթադրում է, որ պարտված թեկնածուն առաջինը պետք է ընդունի պարտությունը»:
Պարոն Աշոտյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.
Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ «իշխանության դեմքը փոխվելու է» եւ դա, ըստ նրա, ամենեւին էլ պայմանավորված չէ, այս կամ այն ընտրատարածքի արդյունքներով. «Իշխանության 58 տոկոս ձայները եւ միջազգային բոլոր դիտորդական առաքելությունները պնդում են, որ այս ընտրությունները Հայաստանի նորագույն եւ քաղաքական պատմության մեջ լավագույնն էին: Պետք է սովորել ընդունել սեփական պարտությունը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Չորս տարի է, որ քեզանից ոչ միայն հիասթափված եմ, այլ …Ինչ կա որ, կարելի է և կարևոր էլ չես;Բժիշկների մոտ կրթագետ, կրթության ոլորտում` բժիշկ, հիմնականում ձև և ոչինչ;