Ռալլի-ռեյդի աշխարհի չեմպիոն Գերլեն Շիշերը Ֆրանսիական Ալպերում Mini Countryman մարզական մեքենայով բարդագույն (բեկֆլիպ)՝ ետադարձ սալտո, հնարք է կատարել: «Դա խելագարություն էր եւ ես հասկանում էի դա: Պիտի ոստնակի վրա զարգացնեի ժամում 60 կմ արագություն եւ մեքենային ճիշտ պտտվելու «հանձնարարություն» տայի: Ինձանից 20 վայրկյան պահանջվեց, մինչեւ հասկացա, որ հաջող վայրէջք եմ կատարել չորս անիվների վրա», – ցատկից հետո հայտարարել է Շիշերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ