Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Երիցյան. Լեզուն պետք է պաշտպանել տարվա բոլոր օրերին

Փետրվար 21,2013 12:52

1999 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հայտարարեց որպես մայրենի լեզվի օր, իսկ 2005 թ-ին այդ ակցիային միացավ նաեւ Հայաստանը:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը նշեց, որ մայրենին պետք է պաշտպանել ոչ թե միայն այս օրը, այլ տարվա բոլոր օրերին:

Նրա խոսքերով, մեր երկրում գնալով պակասում են սխալ ու ոչ հայատառ պաստառներն ու ցուցանակները. «Եթե երկու տարի առաջ ասում էի, որ մեզ տասը տարի է պետք լեզվական թերությունները 50%-ով նվազեցնելու համար, ապա հիմա խոսքերս հետ եմ վերցնում»:

Լեզվի տեսչությունն անցած տարվա ընթացքում ունցել է մոտ 60 դատական հայց, որոնցից 31-ը շահել է:

«Իհարկե չեմ կարող չնշել, որ տուգանքների չափը նշանակություն չունի տնտեսվարող սուբյեկտի համար: Եթե անցյալ տարի տուգանքները առավելագույնը 150.000 դրամ էին կազմում, այժմ հասնում են մինչեւ 300.000-ի»,-հավելեց լեզվի տեսչության պետը:

Անդրադառնալով համացանցում հաճախ հանդիպող հնարածին բառերին՝ բանախոսը ասաց. «Սա գուցե կոչ է՝ ուղղված կառավարությանը եւ պետական այրերին, որ վերականգեն տերմինաբանական կոմիտեն, ինչն էլ կզբաղվեր նոր բառեր ստեղծելու եւ կիրառելու հարցով»:

Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728