Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միրզոյան. «Շտեմարանների շուրջ աղմկելու փոխարեն խնդիրները քննարկեք» (Տեսանյութ)

Փետրվար 21,2013 12:48

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ մայրենի լեզվի շուրջ մտահոգվելու խնդիրներ կան: Միաժամանակ, որպես մշտադիտարկման հանձնաժողովի նախագահ` գտնում եմ, որ որոշ հարցեր այսօր կարգավորված են: Եթե առաջ դժգոհում էինք եթերի լեզվից, այսօր կարծես մտահոգվելու քիչ բան կա,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց Լեզվի պետական տեսչության նախկին պետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավար Լավրենտի Միրզոյանը, ապա հավելեց,- Տարիներ առաջ հեռուստատեսությունների թիվը շատ էր, եւ կադրերի հարց էր առաջանում, ինչպես նաեւ` համապատասխան հաղորդումների բացակայության խնդիր: Օրինակ, «Մադագասկար» մուլտֆիլմին հակակշիռ չունեինք, որը ծնողները կընտրեին իրենց երեխաների համար: Եթերը այսօր էապես փոխվել է, հատկապես` լրատվական ծրագրերը, բայց, իհարկե, կան առոգանության խնդիրներ: Հաճախ ճիշտ շեշտադրություն չեն կատարում: Ընդհանուր առմամբ` այսօր լավ հաղորդումներ կան, օրինակ` «Երգ երգոցը»: Անհարկի քննարկումներ են կազմակերպվում եթերի լեզվի եւ սերիալների մասին, բայց մասնավոր հեռուստաընկերությունները իրենց շահերից ելնելով են նման ծրագրեր մշակում: Եթե առաջ դժգոհում էինք, որ սերիալների հերոսների լեզվով չենք կարող երեխա դաստիարակել, այսօր կան սերիալներ, որոնցում լեզվական կոպիտ խախտումներ չեն նկատվում»:

Պարոն Միրզոյանը փաստեց, որ անհարկի տերմինների գործածության խնդիր կա. «Չգիտեմ ում կողմից համացանցում թարգմանություններ են հայտնվել, օրինակ` գինեկոլոգ-կնախտաբան, ուրոլոգ-միզաբան, սեքս- հաճույքաճխտիկ եւ այլն: Եթե այսպիսի թարգմանությունների հետեւից ընկնենք, ծանր վիճակում կհայտնվի մեր լեզուն: Խնդիրն այն է, որ այսօր չի գործում նախկին տերմինաբանական կոմիտեն, որի որոշումները պարտադիր էին բոլորիս համար: Կոմիտեն այսօր մտցված է ԿԳՆ աշխատակազմի Լեզվի Պետական Տեսչության մեջ, որի ոչ մի որոշում իրավական ուժ չունի: Տարբեր բառեր ենք գործածության մեջ դնում` առանց հաշվի առնելու կոմիտեի որոշումները»:

Անդրադառնալով շտեմարանների շուրջ բարձրացված աղմուկին` Լավրենտի Միրզոյանը նշեց, որ ծանոթ է հարցաշարերին. «Կան որոշակի խնդիրներ, բայց նախարարը հայտարարեց, որ դրանք կմաշվեն: Իրականում բարձրացված աղմուկը ոչ թե շտեմարանների շուրջ է, այլ ներքին անձնական խնդիրների` կապված հանձնաժողովի հետ: Շտեմարաններում թերություններ, բնականաբար, կլինեն, բայց աղմուկ բարձրացնելու փոխարեն պետք է հավաքվել եւ քննարել»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728