Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Արմենը ապարանցի տղա ա, ի՞նչ գիտի ծիրանագույնն ինչ ա»

Փետրվար 21,2013 12:41

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն այսօր «Ազդակ» ակումբում ամփոփելով կայացած նախագահական ընտրւթյունները հիշատակեց միջազգային դիտորդների տված «առավելապես դրական» գնահատականները: «Մեզ քննադատում էին կամ փորձում էին մեղադրել ոչ մրցակցային իրավիճակ ստեղծելու համար: Չեմ կարծոււմ, որ վերլուծելով արդեն իսկ կայացած փաստերը, կարող ենք ասել, որ այս ընտրությունները ոչ մրցակցային էին: Եթե համեմատենք, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը, գոնե նախնական ժամանակահատվածում, ավելի մեծ վարկանիշ ուներ, քան Րաֆֆի Հովհաննիսյանը, բաց Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեց մոտավորապես 190 հազար ձայնով ավելի ձայն, քան Տեր-Պետրոսյանը»: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, հենց այս թվերն էլ վկայում են ընտրությունների թափանցիկության եւ շատ այլ բաների մասին: Ընդհանուր առմամբ, նա դրական է գնահատում ընտրական գործընթացները:

ՀՀԿ-ական պատգամավորի համար հետընտրական հանրահավաքներն ընկալելի են այնքան ժամանակ, քանի դեռ դրանք օրենքի սահմաններում են: Իր կարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանն այն մարդն է, ով հենց այդ կերպ էլ կգործի:

Իշխանափոխությունը, ըստ Սահակյանի, միայն վարդագույն երազներում կարելի է տեսնել. «Միգուցէ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ երազը տեսե՞լ է, ես չգիտեմ: Բայց հարթակից Րաֆֆին պաշտոններ է բաժնում, մինչդեռ ընդամենը մի քանի ամիս առաջ նա իր թիմի այդ անդամներին, մեղմ ասած, անտեսեց»:

Նա ընդունում է, որ հանրության շրջանում դժգոհությունը մեծ է, այլապես, «Րաֆֆին իր կես քաղաքական թիմով եւ կես-լիդերությամբ 37 տոկոս չէր հավաքի»: ՀՀԿ-ական պատգամավորը հավաստիացնում է, որ իշխող կուսակցությունում հաշվի են նստում այդ իրականության հետ:

Ինչ մնում էր «Ժառանգության» վարչութան անդամ Արմեն Մարտիրոսյանի` ծիրանագույն հեղափոխության մասին կանխատեսումներին, Սահակյանը հումոր արեց. «Արմենը ապարանցի տղա ա, ի՞նչ գիտի ծիրանագույնն ինչ ա»:

Ամեն դեպքում, նկատի ունենալով այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սիրում է բարեւել, Սահակյանը հույս է տածում, որ մի օր էլ Րաֆֆին կարթնանա, Բաղրամյան փողոցով «էդպես քայլելով`կգնա նախագահական եւ կշնորհավորի հաղթող թեկնածուին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    ՀՀԿ խմբակցության քարտուղարը իր գլխի տրամագծով է մեկնաբանում, այլ ոչ՛ մեջի պարունակութ-
    յամբ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728