Թեհրանում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը (թիմային մրցաշար), որին ավանդաբար մասնակցում են աշխարհի տասը ուժեղագույն հավաքականները:
Այս անգամ այդ իրավունքը տրված էր Ռուսաստանին, Հայաստանին, Իրանին, Թուրքիային, Բելառուսին, Ղազախստանին, Բուլղարիային, Կորեային, Հունգարիային եւ Ադրբեջանին: Հայաստանի հավաքականը, որը հանդես էր գալիս ոչ մարտական կազմով, զբաղեցրեց չորրորդ տեղը: Իսկ գավաթը նվաճեց Ռուսաստանը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը մրցավայր մեկնելուց առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքն այս մրցաշարը դիտում է որպես տարվա առաջին գլխավոր մեկնարկի՝ Եվրոպայի առաջնության, նախապատրաստության փուլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ