Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ընտրատեղամասերում ՀՀԿ-ականները փորձել են գործարքի գնալ «Ժառանգության» ներկայացուցիչների հետ»,- տեղեկացնում է Արտակ Կիրակոսյանը

Փետրվար 21,2013 11:45

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը անդրադառնալով 2013թ. ՀՀ Նախագահական ընտրությունների ընթացքին, առանձնահատկություններին, ընտրական խախտումներին ու կանխարգելման ուղիներին՝ ասաց, որ այս ընտրություններին իրենք ունեցել են 30 մեքենա, որոնց մեջ էին լրագրողներ, դիտորդներ, իրավաբաններ, որոնք շրջում էին ընտրատեղամասերում: «Ասել, թե ընտրական գործընթացը ինչպիսին է եղել՝ կդժվարանամ, բայց այս անգամ, նախորդ ընտրությունների համեմատ` ահազանգերը քիչ էին, ընդամենը 54 զանգ ենք ստացել, չգիտեմ դա ինչով էր պայմանավորված»:

Կիրակոսյանի խոսքով`Արարատի մարզի 17/7 եւ 17/5 ընտրատեղամասում ամենալարված մթնոլորտն է եղել, արկղերը բացվել են, խախտումներ արել, այստեղ նույնիսկ ցուցակները չեն կարողացել ստուգել, արդյոք լցոնումներ եղե՞լ են, եւ եթե այո, ապա ինչքան. «Այստեղ կարծես թե բոլորը ՀՀԿ-ական էին, համենայնդեպս այդպես էր ընկալվել: Շատ ընտրատեղամասեր են եղել, որտեղ թվում էր միատար հանձնաժողովներ են: Որոշ ընտրատեղամասերում ՀՀԿ-ականները փորձել էին գործարքի գնալ «Ժառանգության» ներկայացուցիչների հետ, սա հատկապես երեւաց գիշերվա ժամերին, այն բանից հետո, երբ ՀՀԿ-ի կողմից հրահանգ եղավ թույլ տալ որ կոնկրետ ընտրատեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթի»:

Կիրակոսյանը նշեց, որ խախտումները հիմնականում ուղղորդումների, կուտակումների, կրկնակի քվեարկության դեպքեր են եղել, ինչպես նաեւ, որոշ ընտրատեղամասերում հանձնաժողովի նախագահները ելումուտ են արել:

«Այս ընտրություններն անցել են մեղմ, ճնշման դեպքեր քիչ են եղել, բայց ընտրությունների գործընթացը դեռ չի ավարտվել: Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների առողջ անցնելու մասին, ապա պետք է հիասթափեցեմ»,- հավելեց Կիրակոսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728