Շաբաթ օրը Ֆրանսիայում մեկնարկում է շախմատային ներկացուցչական փառատոն՝ Կապել-լե-Գրանդ 29-րդ փառատոնը:
Արդեն մասնակցության հայտ ներկայացրել է 588 շախմատիստ, որոնցից ավելի քան հարյուրը գրոսմայստերի կոչում է կրում: Մրացաշարում բավականին մեծ թիվ են կազմելու հայերը. ինչպես՝ Հայաստանից, այնպես էլ՝ այլ երկրներից: Խաղատախտակների առջեւ հանդես կգան հայաստանցիներ Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Հ. Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Աղասարյանը, Էլինա Դանիելյանը, Եվգենյա Դոլուխանովան, Նելլի Աղինյանը, ինչպես նաեւ Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա), Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Կարինա Համբարձումովան (Ռուսաստան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ