Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն հետաձգում է Ազատության հրապարակում իր այսօր հրավիրած հանրահավաքը

Փետրվար 21,2013 11:27

«Արկածախնդիրները ամեն ինչ ուզում են հանգեցնել նրան, որ ժողովրդի երկու բեւեռները առճակատման գնան», Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ պարզաբանելով հարցը, թե ինչու է ՀՀԿ-ն հետաձգել Ազատության հրապարակում իր այսօրվա հրավիրած հանրահավաքը: Ի դեպ, այդ հանրահավաքի մասին հանրապետականները խոսում էին դեռ քարոզարշավի ընթացքում:

Գալուստ Սահակյանը կողմ է հանրահավաքը հետաձգելու կուսակցական որոշմանը: Նրան բարկացնում է այն, որ «մարդիկ չեն ուզում իրենց ասելիքը խաղաղ, հանգիստ ասել»:

Մեր զրուցակիցը համոզված է, որ ժամանակի ընթացքում եւ հասարակությունը, եւ ինքը՝ «փոքրամասնությունը» (նկատի ունի Ազատության հրապարակում հանրահավաք անող ընդդիմադիր ուժերին ու գործիչներին) կհասկանան, որ փոքրամասնությունը  պարտավոր է հաշվի նստել մեծամասնության կարծիքի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՊԱՎԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ says:

    ձեր մեծամասնական կարծիքը կեղծ է և թվացյալ բոլշեվիկյան ցենտրալիզմի հոտ է փչում

  2. ՊԱՎԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ says:

    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐԴԱՐԱՑԻ ՊԱՀԱՆՋ Է , ՈՐ ՀՀԿ ՈՉ ԹԵ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՐԿԱԴՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԻ , ԱՅԼ ԳԵԹ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԻ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՊՈԽԱՆՑՈՒՄ ԱՊԱՀՈՎԻ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728