Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Եթե այլընտրանքային համարեին էպոսագետին, էպոսագետն այդքան ձայն կստանար»

Փետրվար 21,2013 11:05

Հատված ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից:

– Կես միլիոնից ավելի մարդ ցույց տվեց, որ չի հավատում իշխանության «ապահով Հայաստանի» խոստումներին։

– Նաեւ այդ մշակույթը պիտի բերենք, որ մեծամասնության կարծիքի հետ պետք է հաշվի նստեն բոլորը։ Ձեր ասած 500 հազար մարդը դա Րաֆֆի Հովհաննիսյանի զանգվածը չէր, դա ընդդիմության զանգվածն էր։ Դրա

համար խորհուրդ կտայի հորդորեիք Րաֆֆի Հովհաննիսյանին, որ շնորհակալություն հայտներ ՀՅԴ-ից, ՀԱԿ-ից ամբողջությամբ եւ մասամբ նաեւ ԲՀԿ-ից։

Բայց բոլորից միայն Րաֆֆի Հովհաննիսյանը խիզախություն ցուցաբերեց եւ մոբիլիզացրեց ժողովրդի ձայները, որն այսօր դժգոհ է իշխանությունից եւ այժմ այլեւս իշխանափոխություն է պահանջում։

– Իհարկե, ժողովրդի փոքրամասնությունը դժգոհ է, որովհետեւ իրոք խնդիրներ կան, ՀՀԿ-ն ունի իր հիմնական զանգվածը, որը կարողանում է տիրապետելի դարձնել ընդհանրապես հասարակական պրոցեսները։ Եթե այլընտրանքային համարեին էպոսագետին, էպոսագետն այդքան ձայն կստանար։ Այսինքն՝ հաղթում են նրանք, ովքեր հիմնական զանգվածների են տիրապետում, եւ հաղթանակը փորձել ձեւակերպել իրենց ոգուն կամ իրենց կեցվածքին համապատասխան, կարծում եմ՝ անարդյունավետ գործ են կատարում։

Հասկանալի է, որ դուք իշխանությունը չեք պատրաստվում հանձնել, այդ դեպքում ինչպե՞ս եք հաշվի նստելու հասարակության դժգոհ մասին մոբիլիզացնող թեկնածուի հետ։

– Այսինքն՝ ստեղծել մի միջավայր, ոնց որ ընտրապայքարում ստեղծեցինք, որ մարդն ազատ կարողանա իրացվել հասարակության մեջ եւ իր թիկունքում ունենա պետության ձեռքը, որպեսզի անորոշության մեջ չապրի, որպեսզի հավատա իր ապագային, որի ջատագովները, կարծում եմ, այսօր գոնե մենք էինք եւ ստեղծեցինք բոլոր պայմանները, իսկ այդ ստեղծելը մի օրվա մեջ չեղավ, դա տարիների պատմություն ունի, եւ եկել ենք, մի իրավիճակի ենք հասել, երբ հնարավորությունները շատացել են եւ հասարակության, եւ քաղաքական ուժերի, եւ հասարակական կազմակերպությունների։ Այնպես որ, այն ելքը, որ մենք մտածել ենք, արդեն հաջողվել է, մնում է կարողանանք մեր մեջ ուժ գտնել, ավելի վճռական լինել, որպեսզի խնդիրներն ավելի հաղթահարելի լինեն։

Բայց ինչո՞ւ եք կարծում, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը կամ հասարակությունը կհամաձայնի օգտվել ձեր ընձեռած միջավայրից, որովհետեւ, ինչպես Դուք ասացիք, մեկ օր չէ, որ իշխանությունը նման խոստումներ է տալիս։

– Նորից պիտի ասեմ, որ այդ ձայները Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն, բոլոր քաղաքական ուժերի ձայներն են, որոնք ժամանակին չմիավորվեցին, եւ ես չեմ կարծում, որ նման փորձերը կարողացել են հաջողություններ ունենալ։ Դա հալվող զանգված է, շատ կարճ ժամանակահատվածում կհալվի, իսկ այդ հալվելուն կնպաստենք նաեւ մենք՝ որոշակի բարեփոխությունների միջոցով։

Այսինքն, դուք որոշակի պայմանավորվածություննե՞ր ունեք եւ մտավախություն չունե՞ք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին կարող են միանալ Ձեր հիշատակած ուժերը՝ ԲՀԿն, ՀՅԴն, ՀԱԿը։

– Բոլոր ուժերը՝ ոչ, որովհետեւ գաղափարական տարաձայնությունները նախ միանշանակ են։ Բայցեւ շատ հաճելի կլիներ, որ ընտրություններից առաջ միանային, թերեւս մեր նպատակադրմանն ավելի կհասնեինք, ավելի արդյունավետ ընտրություններ կլինեին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728