Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նեզավիսիմայա գազետա». Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողությունը բացատրվում է 3 գործոններով

Փետրվար 21,2013 11:00

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթը երեկ ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ։ «Սերժ Սարգսյանը մնաց նախագահ» վերնագրով հոդվածում, նշվում է. «Ինչպես եւ սպասվում էր, հենց առաջին փուլում հաղթանակ է տարել գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավաքելով 60 տոկոսից մի փոքր պակաս ձայն։ Սակայն, անսպասելի էր նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի բարձր արդյունքը՝ ավելի քան 36 տոկոս։ Դա նշանակում է, որ Հայաստանում նոր ընդդիմադիր ուժ է ի հայտ եկել, իսկ նրա առաջնորդը, հնարավոր է, որ ի զորու է լուրջ մարտահրավեր նետել իշխանություններին»,- նշում է հոդվածագիրը, ապա շարունակում,- «Րաֆֆի Հովհաննիսյանի երկրորդ տեղը կանխատեսելի էր, սակայն նման ապշեցուցիչ բարձր արդյունք չէր սպասվում։ Նախորդ նախագահական ընտրություններում, երբ նախընտրական քարոզարշավը շատ ավելի թեժ էր, իսկ իրավիճակը՝ անկանխատեսելի, երկրորդ տեղը զբաղեցրած Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԿԸՀ-ի տվյալներով, 25 տոկոսից քիչ ձայն հավաքեց»։

Հոդվածագրի կարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողությունը բացատրվում է 3 գործոններով վառ, մարդկային եւ մոբիլ քարոզարշավ, Գյումրիի ֆենոմենը, եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728