Հատված «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հարցազրույցից:
– Ոմանք կարծում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող մինչեւ վերջ առաջնորդել ժողովրդին եւ համաժողովրդական շարժում ձեւավորել, ժողովուրդը կարծես ավելի վճռական է տրամադրված, քան քաղաքական գործիչները։
– Գիտեք, համաժողովրդական շարժումներ ձեւավորելու խնդրի մեջ չէ արդարության պահանջը։ Արդարության պահանջը յուրաքանչյուր քաղաքացու մեջ է, որը տանը նստած՝ քարոզարշավին, երկրի վիճակին նայելով, իր հարեւանների փակ դռներին նայելով, գնաց ու քվե տվեց։ Ժողովուրդն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրան ընտրելով որպես առաջնորդ։ Թող լսի, թե իր առաջնորդն ինչ է ասում ու ըստ նրա ասածի էլ առաջ գնա։ Կհավատա, իր սրտով կլինի իր առաջնորդի ասածները, միանշանակ հաջողություն կունենա։ Ժողովրդի սրտով չի լինի նրա ասածները, ապա ժողովուրդը պետք է ինքն իրեն մեղադրի, որ այս անգամ էլ առաջնորդի առումով չունեցավ այն հաջողությունը, ինչ որ նախկինում։
– Իսկ ժողովրդի տրամադրվածությունը վճռակա՞ն կգնահատեք։
Կարդացեք նաև
– Գիտեք, ես հիանում եմ էս ժողովրդով։ Ժողովուրդն ապացուցեց, որ
ցանկացած հուսահատության, ցանկացած՝ իրեն թողնելու, իրեն անհուսության մատնելու պարագայում ինքը, միեւնույն է՝ նախագահական ընտրություններում իր վճռական այո-ն ասում է ընդդիմությանը։ Սա լավագույն ցուցանիշն է, սա պայքարող ժողովրդի հիմնական առավելությունն է, եւ, սրանից ելնելով, անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական որ կենտրոններն ինչ են մտածում Հայաստանի ապագայի մասին, թե քաղաքական ամենատարբեր կուսակցություններ ինչ ծրագրեր ու մեխանիզմներ են մտածում, միեւնույն է, մեր ժողովուրդն ապագա ունի։ Ես հավատում եմ այս պետության կայացմանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հրապարակ»