Մեդիամաքս: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտն ասել է, որ «Հայաստանի նախագահի ընտրությունների որակը սպասվածից ցածր էր»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսպիսի գրառում անելով իր Twitter-ում` Կարլ Բիլդտը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ու Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարությունը` ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ:
Էշթոնն ու Ֆյուլեն, մասնավորապես, «ողջունել էին Հայաստանի իշխանությունների ապահովված առաջընթացը` այս նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու առումով»:
Մեդիամաքս-ը նշում է, որ Կարլ Բիլդտի գրառմանը իր թվիթերում եւ ֆեյսբուքյան էջում արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ն:
Կարդացեք նաև
«Ամենայն հավանականությամբ, Կարլ Բիլդտը Հայաստանով զբաղվող խորհրդականների պակաս ունի, հետեւաբար, նրա ունեցած տեղեկատվության որակը հիասթափեցնող է», – գրված է Հայաստանի ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում: