Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Այդպիսի շանսը ձեռքից բաց թողնելը սխալ կլիներ»

Փետրվար 21,2013 09:01

ՀՀ նախկին վարչապետ, 2013 թվականի նախագահական ընտրություններում, ըստ ԿԸՀ տվյալների, ընտրողների քվեների հաշվարկով 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածու Հրանտ Բագրատյանը իր ֆեսյբուքյան էջում այս գիշեր կոչով է հանդես եկել՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Սերժ Սարգսյանին.

«Հերթական անգամ մենք ունեցաք ոչ ազատ ու ոչ արդար ընտրություններ։ Ու նորից մարդաշատ է Ազատության հրապարակը։ 1996-ի, 2003-ի, 2008-ի փորձը ցույց է տալիս, որ, ժողովուրդը, սահմանադրական (ընտրությունների) եղանակով հաջողության չհասնելու պարագայում, ըմբոստանում է։ Մարդիկ ուզում են տեր կանգնել իրենց ձայներին։ Դա արդարացի և սահմանադրական պահանջ է։ Միշտ էլ կողմ եմ եղել այն մոտեցմանը, որ օրինական ճանապարհով փոփոխությունների հասնելու անհնարինության դեպքում հեղափոխական գործողություններն անխուսափելի են։ Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է։ Իշխանության և ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ու բանակցելու ցանկություն եմ տեսնում։ Այդ կապակցությամբ Ր.Հովհաննիսյանին ու Ս.Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը և փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այլապես հետագա էսկալացիայից ու բախումներից խուսափելն անհնարին կլինի։ Իմ այս կոչը ոչ-ոք չպետք է ընկալի իբրև անհարկի միջամտություն, մյուս կողմից պատվիրված սադրանք։ Երկու կողմերն էլ կարող են միաժամանակ (զուգահեռաբար) շարունակել գործողությունների իրենց ծրագիրը։ Պարզապես վստահ եմ, նույնիսկ հասարակ հանդիպումը կարող է շատ բան փոխել։ Այդպիսի շանս կա և այն ձեռքից բաց թողնելը սխալ կլիներ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ohan says:

    У Багратяна Конструктивное предложение которое коренным образом отличается от предложения бывшего АОД овца Рубиняна пытающийсясесть на рог быка (Вортегиц -варатегиц!!!)

  2. dyadyur says:

    Այն,որ Ռաֆֆի Հովհաննիսյանը այս ընտրություններում փայլուն հաղթանակ տարավ,դա ուրախալի և անվիճելի փաստ է:Սակայն մի բան է հաղթելը,մեկ այլ բան է այդ հաղթանակը ՊԱՀԵԼԸ ,քանի որ այս իշխանությունները ատամներով պիտի պաշտպանեն իրենց դիրքերը ու դրա համար դիմելու են ամենաանհավանական սադրանքների ու խորամանկությունների:Չեմ կասկածում,որ Ռ.Հովհաննիսյանը այս բոլորը աչքի առաջ ունի և հետագա ընթացքը կախված կլինի Ռ.Հովհաննիսյանի քաղաքական կամքից ու դիվանագիտական հմտություններից, ինչպես նաև համառությունից,որոնց պակասը նա չունի:Ուստի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ մաղթենք նրան,իր հաղթանակը de jure ձևակերպելու գործում:Մենք արժանի ենք նրան,որ ունենանք ՊԱՐԿԵՇՏ նախագահ ,որին վաղուց էինք սպասում:

  3. dyadyur says:

    Այն,որ Ռաֆֆի Հովհաննիսյանը այս ընտրություններում փայլուն հաղթանակ տարավ,անվիճելի է:Սակայն ,իմ կարծիքով,դա գործի կեսն է միայն:Մի բան է հաղթելը,մեկ այլ բան է այդ հաղթանակը ՊԱՀԵԼԸ,քանի որ գործող իշխանությունը ատամներով պիտի պահի այն,նույնիսկ ամենաանհավանական սադրանքների գնալու գնով:Եվ այստեղ շատ բան կախված է լինելու Ռ.Հովհաննիսյանի դիվանագիտական հմտություններից ու քաղաքական կամքից և համառությունից,որի պակասը Ռ.Հովհաննիսյանը չունի:ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ մաղթենք Ռաֆֆի Հովհաննիսյանին:Մենք արժանի ենք նրան,որ ունենանք ՊԱՐԿԵՇՏ նախագահ,որին մինչ այս կարոտ էինք:

  4. Maxim says:

    Ժողովուրդը 10 օր առաջ պետք էր աջակցեր Ռաֆֆիին, այսօր պատկերը այլ կլիներ:

  5. gevorg says:

    Ողջամիտ է քո ձայնը պարոն Բագրատյան

    Ռաֆֆի Հովհաննիսյանի համար բոլորովին էլ ամոթաբեր չի լինի մի հինգ տարի էլ սպասել մինչև հաջորդ նախագահական ընտրությունները:
    Ներկայումս նախագահի հոգին անհանգիստ է և նրա հոգու հանգստությունից է կախված նաև բոլորի հանգստությունը:
    Լավագույն արդյունքը նախագահի թիվ 1 հավակնորդի համար կլիներ այն, որ նա իր սկսած հեղափոխությունը դադարեցնելու դիմաց պահանջեր կրկնակի բարձրացնել կենսաթոշակները և անվճար դարձնել ուսուցումը բոլոր ուսումնական հաստատություններում և որ անենագլխավորն է այդ ծախսերը դրվի բացառապես Հայաստանի 100 խոշոր հարկատուների և պետական բյուջեի հաշվին զբոսաշրջությամբ զբաղվող պաշտոնատար անձանց համար հատկացվող գումարների կրճատման վրա:

  6. Maxim says:

    Բայց ինչի՞ մասին երկխոսեն, երբ խոսալու թեման իսպառ սպառված է: Ես գողական ,, ռազբորկա,,
    ներից շատ հեռու եմ, բայց գիտեմ, որ ժամերով խոսում են անկապ բաներից, մինչև մի կողմը մյուսին
    բառակապակցության մեջ կեղտ չի բռնում, և թելադրում իր նույնչափ անկապ, հիմարությունները:
    Եթե Հայաստանը իր ՀՀկ-ի, ՕԵԿ-ի, և ԲՀԿ-ի (ծպտյալ) պատգամավորներով, միանշանակ նմանվում են
    քուչի գողական թայֆայի, ապա մի՞ թե՛ Ռաֆֆին պարտավոր է նրանց հետ լեզու գտնել:
    Իմ ամենահարգելի նախագահի թեքնածու Հրանտ Բագրատյանը պետք է իր գործը շարունակի, ոչ
    թե խորհուրդ տալով, այլ Ռաֆֆիի կողքին կանգնելով: Ժողովուրդը ամեն ինչ տեսնում և հասկանում
    է: Եթե դուք պարտվել էք, ապա պայքարեք Ձեր գաղափարների համար, որը հանցախմբի հետ իրագործել՝ բացառվում էր, և միք փոխի Ձեր հայացները՝ կախված իրադրությունից:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728