Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում շարունակվող շախմատի միջազգային փառատոնում վեցերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջին երկու տեղերը զբաղեցնում են Հայաստանի ներկայացուցիչներ, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը եւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Կարենը 5,5 միավորով միանձնյա ընթանում է առաջին հորիզոնականում, իսկ Սամվելն իր ընկերոջից ետ է մնում ընդամենը մեկ քայլ եւ 4,5 միավորով մրցաշարային աղյուսակում հաջորդում է նրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ