1988-ի փետրվարի 20-ին Թատերական/ Ազատության հրապարակում միտինգ անելու գաղափարը Սամսոն Ղազարյանինն էր:
«Ես Իգոր Մուրադյանին առաջարկեցի, որ հանրահավաք սկսենք, նախաձեռնենք հանրահավաք փետրվարի 20-ին»,- ասաց նա։
Հանրահավաքը աջակցություն էր նույն օրը Ղարաբաղի ինքնավար մարզի մայրաքաղաքում տեղի ունեցող նստաշրջանին, որի ժամանակ պատգամավորները որոշում էին Արցախը Հայաստանին միացնելու հարցը։ Սամսոն Ղազարյանը հիշում է, որ այդ օրն առանձնապես շատ մարդ չմասնակցեց հանրահավաքին. «Երեւի մոտ 10 հազար հավաքվել էին»։
Այդ օրերին առաջին անգամ հնչեց «մենք չունենք մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, այլ մշտական ազգային շահեր» արտահայտությունը,-հիշում է Վազգեն Մանուկյանը:
Կարդացեք նաև
«Հայ ժողովրդի համար, մասնավորապես մտավորականության ազգային մտածող մտավորականության համար կրիմինալ էր այդ միտքը»,- հայտարարեց նա։
Մանրամասները կարդացեք այստեղ: