Թուրքիայի մի խումբ մտավորականներ չորս տարի առաջվա անհաջող փորձից հետո, Լորդ Ջեյմս Բրայսի և Արնոլդ Թոյնբիի «Կապույտ գրքի» օրինակները, որը վերաբերում է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայերի խնդրին, կրկին ուղարկել են Թուրքիայի խորհրդարան: Գրում է «Հյուրիեթ» թերթը:
Խումբը, որը գիրքն ուղարկել է պատգամավորներին պետական փոստային ծառայության միջոցով, հույս ունի այսպիսով ուշադրություն հրավիրել խոսքի ազատության իրավունքին:
Եթե պատգամավորները գիրքը փոստով չստանան, խումբը ծրագրում է այն բաժանել խորհրդարանի շենքի դարպասների մոտ:
Չորս տարի առաջ գիրքը վերատպվել է Կոմիտաս ինստիտուտի միջոցով, պատմաբան Արա Սաֆարյանի ջանքերի շնորհիվ:
Կարդացեք նաև
Խմբի անդամ սոցիոլոգ Իսմայել Բեշկիչին ասել է, որ Թուրքիայի արխիվները երբեք արժանահավատ չեն լինի, եթե շարունակվի մերժողական քաղաքականությունը:
«Կապույտ գիրք»-ը, որը հայտնի է նաև «Հայերի հանդեպ վերաբերմունքը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում» անունով, 1915-1916թթ. վերաբերյալ այլ երկների հաշվետվությունների հավաքածու է, այդ թվում՝ Գերմանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Շվեդիայի և Շվեցարիայի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ